ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ կես ժամ մնալով խորհրդակցական սենյակում, հրապարակեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի, նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքի հիման վրա կայացրած դատական ակտը:
Նրանք բողոքարկել էին ստորադաս դատարանների՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերը, համաձայն որի Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը՝3, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2 տարվա ազատազրկման:
Ինչպես զեկուցող դատավորի՝ Ելիզավետա Դանիելյանի գործի հանգամանքների , այնպես էլ դատական ակտի հրապարակման պահին պաշտպանական կողմի ներկայացուցիչ չկար:
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց բողոքը, գործը ուղարկեց նույն դատարան, նոր քննության:
Կարդացեք նաև