Լրահոս
Օրվա լրահոսը

Կ. Քոչարյան. «Սուշի ընտրություններ չէին, այլ դասական հայկական քյաբաբ ընտրություններ»

Մայիս 08,2013 13:03

«Այս անգամ սուշի ընտրություններ չէին, այլ դասական հայկական քյաբաբ ընտրություններ»,-«Հայնյուզ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով կառավարության նորանշանակ կազմին՝ նա նշեց. «Կառավարությունում վերադասավորում առանձնապես չի եղել: Ըստ էության եղել է ֆինանսների նախարարի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պրյամոյ ռակիրովկա և էկոնոմիկայի ու սպորտի նախարարի փոփոխություն: Կարելի է ասել, որ կառավարությունում միայն տնտեսական բլոկի որոշակի փոփոխություն է եղել: Փաստացի նույն թիմի մարդիկ են եկել: Չեմ կարծում, որ փոխվել է թիմ, կամ կուրս: 99 տոկոսանոց ՀՀԿ կառավարությունը դարձավ 100 տոկոսանոց»:

Հետաքրքրվեցինք, թե այս իրավիճակի պատճառները որո՞նք են: Կ. Քոչարյանը պատասխանեց. «Վատ է, թե լավ է, բայց փաստ է: Ինձ համար նոնսենս էր 2007-2012-ը, երբ ՀՀԿ-ն ուներ 50-ից ավելի տոկոս, բայց նոնսենսը նա է, որ ՀՀԿ-ն դեռ կարողանում է հիսուն տոկոսից ավելի հավաքել և ինչո՞ւ պիտի կիսվի այլ կուսակցությունների հետ»:

Կ. Քոչարյանը նշեց, որ այս ընտրություններից ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց: Հետո էլ մանրամասնեց. «Իշխանությունն ավելի շատ դասեր քաղեց նախագահական ընտրություններից: Իսկ ընդդիմությունը կորցրեց, քանի որ նրանք բոլորն ասում են համաձայն են, բայց ոչ մի համաձայնության չեն գալիս: Ուստի կորցրեցին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում նաև այլընտրանքային ԲՀԿ-ն:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի պարտությանը, ապա քաղաքագիտական, բուժուադեմոկրատական հեղափոխության հետ միասին այդպես էլ պիտի լիներ: Էլ չեմ պատկերացնում ինչ պռավալ պիտի տա ՀՅԴ-ն, որ վերջապես փոխեն ՀՅԴ էլիտան: Ընդհանրապես ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն… պետք է ափդեյթ լինի ողջ քաղաքական դաշտը»:

Այն, որ տարբեր քաղաքական գործիչներ ՀՀ վարչապետի հասցեին գովասանքի խոսքեր են հնչեցնում, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, պարոն Քոչարյանը մեկնաբանեց ֆեյսբուքյան մի օգտատերի գրառման օրինակով. «Ոնց որ թե Խաչատուր Սուքիասյանն էլ է ուզում վարչապետի հետ աղոթել»:

Երևանի ավագանու ընտրություններում տարբեր անձանց լրագրողի անվան տակ բերել էին ընտրատեղամասեր, որպեսզի հետևեին ընտրական գործընթացներին: Հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ տեխնոլոգիա է և չի՞ վնասում արդյոք լրագրող մասնագիտության վարկանիշին: Քաղտեխնոլոգը պատասխանեց. «Դա ավել աչք ունենալու խնդիր էր լուծում, դա տեխնոլոգիա չէր: Անգամ ավելի աչք էլ չէր, քանի որ այն ընդամենը դարձավ ավելի կոֆե դնող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա,՝ ոչ սուշի, ոչ Հայկական քյաբաբի՝, այլ առանց մաքրելու և լվալու խաշի ընտրություններ էր, իր
    բոլոր զարհուրելի տեսարանով,՝ մազերը ու կեղտոտ փորոտիքը ջրի երես լողալով:
    Մնում է, որ այդ խաշը պատրաստողները կենաց ասեն, շալլախո պարեն, իսկ խաշը՝ ժողովրդին
    կերակրեն, քանի որ ժողովուրդը չմաքրեց այդ խաշը, այլ՝ ընդհակառակն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031