Այս պահին Վճռաբեկ դատարանի մոտ ՀԱԿ համախոհներն են հավաքված: Դատարանում պետք է կայացվի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը:
Հավաքվածները ժամանակ առ ժամանակ գոռում են՝ «Ազատություն Տիգրանին»:
Նրանց միացավ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը եւ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանի վճռից՝ պատասխանեց. «Ոչ մի ակնկալիք մենք ոչ մեկից չունենք, ինչ ուզում են՝ թող անեն: Ուզում են, թող վճռեն, որ տղաները պիտի նստեն բանտում, ուզում են ազատեն, ուզում են կեղծեն ընտրությունները, ուզում են որոշեն իրենց կողմից մոգոնած տոկոսները: Մեզ համար դա ոչ մի նշանակություն չունի: Պայքարելու ենք, ինչպես միշտ: Մեզ համար ոչ մի նշանակություն չունի, թե ռեժիմը ինչ հնարք կգործադրի՝ բարյացակամ կլինի մեր նկատմամբ, թե դաժան կլինի մեր նկատմամբ: Դա մեզ համար երկրորդական բաներ են: Էս կռիվը մեր ստրկացած ժողովրդի ազատագրման կռիվն է: Իսկ նման պայքարում իշխանության բարեհաճությունը կամ դաժանությունը մեզ համար երկրորդական բան է եւ իրար հավասար բաներ են: մենք մեր կռիվը տանելու ենք մինչեւ վերջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ