Լրահոս
Օրվա լրահոսը

«18 նկար` 18 ամյակիս». Անահիտ Արզումանյանի նկարների ցուցահանդեսը

Մայիս 08,2013 13:19

Մայիսի 4-ին «ՆՓԱԿ» նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Անահիտ Արզումանյանի նկարների ցուցահանդեսը:Անահիտը իր առաջին քայլերն է անում այս ասպարեզում, բայց նրա նկարներն արդեն հասցրել են սիրվել շատ շատերի կողմից: Ցուցահանդեսը օրը պատահական չէր ընտրված, այդ օրը իր ծննդյան տարեդարձն էր,որտեղ նա ներկայացրեց 18 նկարներ նվիրված իր 18 ամյակին:
Անահիտը սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի` կերպարվեստ- գծագրության բաժնի առաջին կուսում,դասերը համատեղելով նաև ունի իր արվեստանոցը, որտեղ աշխատում է իր աշակերտների հետ:

-Ի՞նչը խթանեց, որ  սկսեցիր նկարել և ե՞րբ հասկացար, որ սեր կա նկարչության նկատմամբ:

-Շատ փոքր հասկակից արդեն նկարում էի, ընտանիքիս անդամները հաճախ ասում էին, որ ես չեմ նկարում, այլ երևույթները հստակ պատճենահանում եմ իմ կտավներում: Փոքր տարիքից սիրում էի նկարել, այն իմ մեջ է, իմ էության մի մասնիկն է:Իսկ խթան դարձավ  Բանակի օրվան նվիրված մի ներկայացում, որը  դպրոցական տարիներիս էի մասնակցում, հենց այդ մրցույթին էլ հասա հաջողության, և դա ինձ հավատ ներշնչեց, որ կարող եմ զբաղվել նկարչությամբ և այսօր տոնում եմ իմ անդրանիկ ցուցահանդեսը:

-Իսկ ո՞ր ժանրում ես նկարում, ըստ քեզ հասցրե՞լ ես արդեն գտնել  քեզ ավելի հոգեհարազատ ոճը:
-Անկեղծ ասած դեռ շատ վաղ է դրա մասին խոսելը, ես դեռ առաջին կուրս եմ և դեռ որոնումների շրջանում եմ գտնվում: Ինձ շատ տարբեր ժանրերում եմ փորձում, հետագայում ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կորոշեմ շարունակել և այդ ամենը դարձնել անձնականը:Սակայն նկարներումս գերակշռում են ծաղիկները, ես մարդկանց պատկերում եմ ծաղիկների  տեսքով, կարծիքները նրանց մասին արտահայտում եմ ծաղիկների միջոցով:DSCN3903
-Ծաղիկները թառամելու հատկություն ունեն, իսկ մարդիկ մնայուն են, ինչպե՞ս ես կարողանում ընդհանուր կապ գտնել ծաղիկների և մարդկանց միջև:
-Այսօրվա իմ նկարների հերոսը մարդն է՝ իր զգացմունքներով, իր որոնումներով և էությամբ, իսկ դրանք իմ ծաղիկներն են, դրանք սոսկ ծաղիկներ չեն, մեկը սեր է, կարոտ, մերժում, մյուսը երջանկություն, կարծում եմ՝ մարդկանց և ծաղիկների ընդհանուր կապը կարղանում եմ գտնել ու պատկերել իմ նկարներում:
-Արդյո՞ք հասցրել ես զգալ ու ապրել թվարկածդ զգացմուքները:

-Դրանք հարաբերական են, տարբեր սերեր, կարոտներ, երջանկություններ կան կյանքում:Այո, իհարկե ապրել եմ, առանց դրանց մարդ ուղղակի գոյություն ունենալ և առավել ևս ստեղծագործել չէր կարող: Ես սիրտ ունեմ, ես սիրում եմ, բայց դեռ չեմ հասցրել ապրել այն զգացմունքը, որը կկարողանամ կիսել իմ և նրա մեջ, երևի դրա ժամանակն էլ կգա, չեմ շտապում 🙂 :DSCN3887
-Դասավանդում ես և միաժամանակ սովորում, հե՞շտ է արդյոք դասերը համատեղել աշխատանքի հետ: Ստեղծագործելուն ժամանակ մնու՞մ է:
-Եթե մի բանի հավատում ես և ցանկությունն էլ անսահման մեծ է ,ապա անհնարին ոչինչ չկա:Այո, դասավանդում եմ, սկզբում մի փոքր դժվար էր, շատ էի հոգնում, գրաֆիկս շատ խիտ էր, բայց ժամանակի ընթացքում համակերպվեցի և այլևս չեմ կարողանում պատկերացնել իմ կյանքը առանց իմ հրաշք աշակերտների, իմ լավ ու բարի ընկերների:
-Իսկ շա՞տ ես խիստ և պահանջկոտ նրանց հանդեպ:
-Եթե այդպիսին չլինեմ,  չեմ հավատում, որ կտեսնեմ արդյունք, իսկ եթե դա չկա, ուրեմն անիմաստ եմ համարում ամեն ինչ: Փառք Աստծո, մինչ օրս կարողանում ենք ամեն ինչ համատեղել:
-18 նկար , 18 ամյակին. նախապե՞ս էիր այդպես պլանավորել, հե՞շտ ստացվեց նկարների ընտրությունը:DSCN3891

-Բնականաբար հեշտ չի եղել, նկարները ընտրել ենք միասին՝ մայրիկիս, հայրիկիս, քույրիկիս, տատիկիս, պապիկսի և շունիկիս հետ: Ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այդեղ նրանք ինձ օգնեցին իրականացնել ցուցահանդեսի մտահաղացումը, առանց ծնողներիս օգնության ամեն ինչ անհնար կլիներ, շատ շնորհակալ եմ իրենց:
-Փաստորեն նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է նաև շունիկը՞:
-Իհարկե, ինքը մեր տան լույսն է, իսկ լույսի մի փոքր կտոր կա նաև իմ յուրաքանչյուր նկարներում :
-«Արզանես». կբացե՞ս փակագծերը, ինչու՞ սկսեցիր այսպես մակագրել նկարներիդ տակ:
-Այո Արզանես, նորից ընտանիքիս հետ է կապված, «Արզ»-ը իմ ազգանվան հետ է կապված,«Ան»- ը, որպես անվանս առաջին երկու տառեր, իսկ «է» և «Ս» տառերը ծնողներիս՝ Էմիլիա և Սևադա :
-Բացի նկարչությունը կա՞ն այլ հետաքրքրություններ:
-Հետաքրքրություններ շատ կան, բայց ժամանակի առումով դժվար է իրականացնելը: Իսկ նկարչությունը ինձ համար վաղուց է, ինչ հետաքրքրություն չէ, այն արդեն իմ կյանքի մի մասնիկն է:
-Ի՞նչ ծրագրեր ունես հետագայի հետ կապված:
-Առայժմ ինչ -որ հատուկ ծրագրեր չունեմ մշակված, բայց հետագայում իհարկե կլինեն նոր ու թարմ աշխատանքներ: Հուսով եմ, որ դրանք կընդգրկվեն իմ հաջորդ ցուցահանդեսներում:
-Իսկ երազանքներ՞:
-Երազանքնե՞ր, շատ ունեմ, բայց չեմ ուզում երազել, ուզում եմ կատարելագործվել և հասնել իմ նպատակներին, իսկ նրանք, ովքեր հավատում են, անպայման իրականանում է յուրաքանչյուր երազանք: Իսկ ես հավատում եմ:4 (9)

Ցուցահանդեսին ներկա էին նաև Անահիտի ծնողները, հարազատները, դասախոսները, աշակերտներն ու ընկերուհիները:Բոլորը մեծ հիացմունքով էին խոսում թե՛ Անահիտի, և թե իր նկարների մասին:
«Անահիտի այս քայլը, իսկապես գովելի է և վստահություն է ներշնչում, ես ցանկանում եմ, որ հետագայում նա ավելի ու ավելի կատարելագործվի, էլ ավելի լավ սկսի հասկանալ գույների լեզուն»,- ասաց պարոն Հարությունյանը, ով Անահիտի դասախոսն է:
Անահիտի հայրը, ով «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ներկայիս մարզիչն է, նույնպես շնորհավորեց դստեր տարեդարձը:
«Նախ շնորհավորում եմ Անահիտիս իր ծննդյան և ցուցահանդեսի նախաձեռնության առիթով: Իմ կարծիքով, իր այս անդրանիկ ցուցահանդեսով նա նաև ինքնավստահություն կներշնչի ինքն իրեն և իր ստեղծագործական աշխատանքին:Բոլոր նկարները ինձ համար առանձնահատուկ են, կես կատակ, կես լուրջ, երբ բարեկամներից շատերը առաջարկում են գնել դստերս աշխատանքները, ես ինքս ասում եմ, որ այդ նկարները վաղուց վաճառված են: Անահիտին կմաղթեմ երջանկություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:Ես շատ հպարտ եմ, որ նա իր գործը սիրով է անում»,- ասաց աղջկա հայրը :
Աշակերտները նույնպես մեծ ոգևորությամբ էին խոսում Անահիտ Արզումանյանի մասին, նույնիսկ  աշակերտներից մեկի երազանքը Անահիտի նման նկարել կարողանալն էր:


Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031