Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի «ճշգրիտ հաշվարկներին» ականջալուր է լինում մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է

Մայիս 08,2013 12:21

Առհասարակ, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց մարտավարության անխսալականությունն ապացուցել եւ իրենց «ճշգրիտ հաշվարկների» ու քայլերի գնալու ընդունակությունները ներկայացնել հանրությանը, կարծես մտածված կամ ակամայից անուշադրության են մատնում իշխանության առավել խորամանկ էությունը:

Իշխանություններին կարելի է մեղադրել եւ պետք է մեղադրել երկրում բոլոր արատավոր երեւույթների եւ ձախողումների համար եւ նրանք որքան շատ քննադատվեն՝ այնքան իրենց զգոն կպահեն: Սակայն քաղաքական դաշտում ընթացող պրոցեսների առումով, եթե դիտարկում ենք իշխանության, իսկ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի քայլերը, ակնհայտորեն դրանք քաղաքական դաշտում դերակատարների նկատմամբ արձանագրած շարունակական «հաղթանակներ» են:

Սա կարող է վիճելի գնահատական թվալ առաջին հայացքից, բայց այնուամենայնիվ եղած փաստերը, կարծես, ավելի խոսուն են: Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը, դաշնակցությունը եւ ՕԵԿ-ը չհաղթահարեցին նվազագույն շեմը: Նախ միջազգային հանրության աչքին «արդար» ընտրություններ ապահովելու ճանապարհին կոալիցիոն ՕԵԿ-ին զոհաբերելը՝ իշխանության կողմից վատ քայլ չէր, չնայած այն փաստին, որ այս կուսակցության հեղինակության եւ հասարակական վստահության մասին ավելորդ է անգամ խոսելը:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկուկես տարի է, ինչ փորձում է ԲՀԿ-ին իշխանության «բուրգից պոկվող» ուժ ներկայացնել, իսկ Ծառուկյանի քայլերը՝ իշխանության «ճաքեր» տալուն ուղղված հետեւողական քայլեր ներկայացնել: Սա համարվում է ՀԱԿ-ի ֆանտաստիկ խելամիտ քայլերից մեկը մոտավորապես հետեւյալ բացատրությամբ՝ «եթե երկու հզորներ թշնաման, ի՞նչ վատ բան կա, դրանից կօգտվենք մենք, իսկ ռեժիմն էլ կտապալվի»:

Սակայն ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց ոչ թե, օրինակ, «Բարեւ Երեւան» դաշինքը, այլ՝ «իշխանական բուրգից պոկվող» ԲՀԿ-ն: Այստեղ նույնիսկ կապ չունի՝ ԲՀԿ-ն կվերցնի՞ մանդատները, ՀՀԿ-ի հետ կոալիցիա՞ կկազմի, թե սեպտեմբերին կհայտարի որ վերջապես ընդդիմություն է ու կհայտնվի Ազատության հրապարակում:

Կարեւորը այն է, որ ընդդիմադիր զանգվածին առաջնորդող, 2008-ից հզոր շարժում ղեկավարող ուժը զբաղված է ոչ թե շարժում ղեկավարելով եւ հասարակության պահանջներին համահունչ առաջ ընթանալով, այլ մեկ այլ ուժի ձեռքով իշխանությանը տապալելու գործընթացին սպասելով: Նախագահական ընտրություններում այդ սպասումն ավարտվեց նրանով, որ ՀԱԿ-ի հույսերը չարդարացան՝ Ծառուկյանը նույնիսկ ընտրապայքարի մեջ չմտավ, իսկ դրա արդյունքում ընդդիմադիր ձայները տնօրինեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիմա էլ Սերժ Սարգսյանի ոչ պակաս ճշգրիտ հաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն երկրորդ տեղը զբաղեցրեց ավագանու ընտրություններում: Իհարկե, հնարավոր է, որ նույնիսկ այս պայմաններում գտնվեն մարդիկ, ովքեր սկսեն ապացուցել, որ սա նույնպես Սերժ Սարգսյանի համար մտածված ծուղակ է, որը կազմակերպել է ՀԱԿ-ը (ի դեպ, զարմանալիորեն ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ չի նշվել, թե որ ուժն է հաղթել ավագանու ընտրություններում՝ ԲՀԿ-ն՞, թե՞ ՀԱԿ-ը), կարելի է նույնիսկ ի պաշտպանություն քաղհալածյալ Վարդան Օսկանյանի ակցիաներ կազմակերպել եւ այլն․․․

Սակայն ժամանակն է, իսկապես, արձանագրելու, որ եթե քաղաքական ուժերը իրենց համարում են խիստ տաղանդավոր, քաղաքական գործընթացներում խմորումներն ավելի խորքային են պատկերացնում, ավելին՝ տպավորություն են ստեղծում, թե այդ պրոցեսները գրեթե իրենք են ուղղորդում, չպետք է մոռանան նաեւ իշխանության՝ թեկուզ մակերեսային քայլերի, բայց վստահաբար ավելի տեսանելի ու շոշափելի «արդյունքների» մասին: Իսկ այդ «արդյունքը»՝ ընդդիմության ազդեցության ոչնչացնում է, քաղաքական պրոցեսներից նրանց դուրս թողնելը:

Ինչեւէ, այսօր ունենք քաղաքական դաշտ, որտեղ ընդդիմության տեղը դատարկ է եւ այդ դաշտը դատարկելուն նախեւառաջ նպաստել է հենց ինքը՝ ընդդիմությունը: ԲՀԿ-ն սեպտեմբերից ընդդիմություն կդառնա, թե ոչ, միեւնույն է, հասարակ միտինգավոր, բողոքավոր մարդուն դժվար է ընկալել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ տարբերությունը (եթե իհարկե կա նման տարբերություն), անկախ այն բանից ԲՀԿ-ականները պաշտոններ ունե՞ն, թե ոչ, կամ՝ Ազատության հրապարակում հանրահավաք անո՞ւմ են, թե ոչ:

Ավելին, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, երեք-չորս տարի անց սկսի մտորել արդեն իր իրավահաջորդի մասին, որեւէ մեկը կարո՞ղ է բացառել, որ «իշխանության բուրգի» ղեկավարումը Սերժ Սարգսյանը կարող է հանձնել «այլընտրանքային» ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին․․․ Եթե սա տեղի ունենա, ապա միանգամայն անկեղծորեն կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը ականջալուր է եղել Տեր-Պետրոսյանի բոլոր «ճշգրիտ հաշվարկներին»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Շատ տափլակ վերլուծություն էր: ԴոնդողաԱռվույտային փաստարկներով համեմված …

  2. ARTUR ARARAT says:

    И Левон и Сержик и Робертик и Гагик и Раффик и Артур и Манукян Вазген, все в одной команде. У них одна цель контролировать и уничтожить морально тех, кто против этой власти. Они не соперники а сотрудники!!!! Если Левон был противником Для Сержа или Для Роберта , то бы его давно посадили за старые грехи, Левон ведь тоже в свое время всех ограбил, он же не святой !!!

    • Tigran says:

      Բայց կարելի է և հակառակը մտածել, եթե չեն նստեցնում ուրեմն այդ կասկածելի մեխքերը գոյություն չունեն:Հիմա էլ էդպիսի քաղաքականություն են տանում, որ իբր բոլորս էլ վատն եք: Լեվոն Տեր-Պետրսյանին մի խառնեք այդ շիլաշփոթի հետ:

    • Tigran says:

      Շատ ձղայնացած կարծիք էր հո դու էլ իրենց հետ չես:

  3. Ruben says:

    Տեր-Պետրոսյանի «ճշգրիտ հաշվարկների» մեջ կարող է մտնել Սերժ Սարգսյանի իրավահաջորդ դնել ու կնքել «այլընտրանքային» ուժի առաջնորդ, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031