Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել հանձնաժողովների անդամների գգոնությունը փորձելու մոտ 30 հազար դեպք

Մայիս 08,2013 11:47

Մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ մի քաղաքացի փորձել է երկրորդ անգամ քվեարկել, բռնվել է եւ հետագայում ոստիկանությունում հայտարարել, թե դիմել է այդ քայլին՝ հանձնաժողովի անդամների զգոնությանը փորձելու համար։

«ՉԻ» – Կոնկրետ այդ քաղաքացին ճիշտ է ասում, թե ոչ՝ դժվար է ասել, բայց որոշ գնահատականների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել հանձնաժողովների անդամների գգոնությունը փորձելու մոտ 30 հազար դեպք։ Ավելին՝ եղել են դեպքեր, երբ մի խումբ գիտակից քաղաքացիներ շրջել են միկրոավտոբուսով եւ հերթով ստուգել բազմաթիվ ընտրատեղամասերի հանձնաժողովների գգոնությունը։ Եվ պատկերացրեք՝ ոչ մի տեղ հանձնաժողովների անդամները գգոն չեն եղել։

Ուզում եք՝ հավատացեք, ուգում եք՝ ոչ, բայց Տարոն Մարգարյանը նույնպես Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր ընդամենը երեւանցիների գգոնությունը փորձելու համար։ Եվ, դատելով ընտրությունների արդյունքներից, երեւանցիները գգոն չգտնվեցին։ Եթե գգոն լինեին՝ քրեական գործ կհարուցվեր, ինչպես դա տեղի ունեցավ աղետյալ քաղաքացու դեպքում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031