Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կառավարության օրոք ՀՀ բնակչության մոտ 12 տոկոսը արտագաղթել է երկրից

Մայիս 08,2013 11:29

Այսպիսով երեկ ձեւավորվեց Հայաստանի, այսպես կոչված՝ նոր կառավարությունը։ Ընդամենը մի քանի փոփոխություն, որոնց մեջ որեւէ տրամաբանություն գտնել հնարավոր չէ՝ այն պարզ պատճառով, որ «նախկին» կազմի ձեւավորման մեջ էլ որեւէ տրամաբանություն չկար։

Հայաստանը շարունակում է ղեկավարել այն կառավարությունը, որը մի քանի տարի առաջ արձանագրեց 15 տոկոս տնտեսական անկում։ Սա անկման ամենաբարձր ցուցանիշներից մեկն էր աշխարհում՝ միջազգային տնտեսական ճգնաժամի տարիներին։ Այսպիսի անկման հետ մեկտեղ այս կառավարությունը եռապատկեց ՀՀ արտաքին պարտքը, պաշտոնական տվյալներով՝ աղքատների թիվը աճեց 30 տոկոսով, հասնելով ՀՀ բնակչության թվի մեկ երրորդին։

Այս կառավարությունը մի քանի անգամ ծրագրեր է ներկայացրել եւ արմատապես տապալել բոլորը։ Այս կառավարության օրոք ՀՀ բնակչության մոտ 12 տոկոսը արտագաղթել է երկրից…:

Նոր ձեւավորված հին կառավարության բարեմասնությունների թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Կառավարության այսպիսի կազմ ներկայացնելը կարող է նշանակել մի բան. Սերժ Սարգսյանը ակնհայտորեն գնում է՝ առկա խորը լճացումը պահպանելու ճանապարհով։ Սա չափազանց ձեռնտու է քաղաքական եւ տնտեսական իշխանությանը՝ բոլորը պահպանելու են իրենց լծակներն ու ազդեցությունը եւ դա երաշխավորում է, որ մի ինչ-որ ժամանակ՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպաո֊նա։ Նույն օլիգարխները կշարունակեն էլ ավելի կենտրոնացնել տնտեսությունը իրենց ձեռքերում, կրիմինալը կշարունակի լինել Հայաստանում իշխանություն ձեւավորելու համար օգտագործվող հիմնական ռեսուրսը:

Բայց դա միեւնույն ժամանակ նշանակում է, որ երկիրը շարունակելու է գահավիժել։ Տնտեսական աճը կլինի միայն վիճակագրական մեքենայությունների շնորհիվ, հարուստները ավելի կհարստանան, աղքատները ավելի կաղքատանան, արտագաղթը կշարունակվի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը իր այս «նոր» կառավարության կազմով մի խնդիր է լուծում՝ երկրի կործանման հաշվին սեփական իշխանությունը հնարավորինս երկարացնելու խնդիրը։ Երկրի զարգացման բոլոր հեռանկարները արդեն մարել են. Հայաստանը ընդամենը գոյատեւում է հերթական ընթացիկ ժամանակաշրջանում՝ «Ավելի լավ Երեւանով» գնում է դեպի «Ապահով Հայաստան»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031