Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական ուժերի» ներկայացուցիչ հանձնաժողովականները ուղտի ականջում քնա՞ծ են եղել

Մայիս 08,2013 11:26

Երեւանի ավագանու ընտրություններից հետո այնպիսի տպավորություն է, որ հայրենի քաղաքական դաշտի «ոչ իշխանական ուժերը» թեթեւ նոկդաունի մեջ են։

Ոմանք կարծես անակնկալի են եկել ստացած քվեների թվից, որ անհամեմատ համեստ են, քան իրենց նախընտրական ամպադղորդ հայտարարություններում էին ակնարկվում։ Իսկ ոմանք, հայտնվելով «անցողիկ շեմը» չհաղթահարելու կոտրած տաշտակի առջեւ, կարծես զարմացած են, թե ախր ինչո՞ւ այս անգամ հրաշք տեղի չունեցավ։ Ըստ որում` այնպիսի անկեղծ զարմանք են ցուցադրում, կարծես «ոսկե ձկնիկն» արդեն վաղուց էին բռնել, իսկ նա էլ հաստատել էր «ոչ իշխանականների» ցանկությունների ցանկը։
Եկեք դիտարկենք մի քանի ուշագրավ հանգամանք։
Նախ՝ «համատարած խախտումների» առասպելաբանությանն արժե անդրադառնալ։
Բնականաբար հեռու ենք մտքից, թե անթերի եւ հոյակապ ընտրություններ տեղի ունեցան։ Իհարկե՝ ոչ։ Խախտումներ էլ են եղել, տարբեր «հարամություններ» անելու փորձեր էլ են եղել։ Չենք կասկածում նաեւ, որ մի շարք մարդիկ այս կամ այն կուսակցության ներկայացուցչից փող, այսինքն՝ ընտրակաշառք վերցրած լինեն։
Բայց այս ամենով հանդերձ, թույլ տանք մեզ նկատել, որ 100 % համամասնական ընտրակարգով անցկացվող Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից առնվազն 6-ը ներկայացված են երկրի խորհրդարանում։ Իսկ դա նշանակում է, որ այդ 6 քաղաքական ուժերը իրավունք ունեն նշանակել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Եվ նշանակել են։
Ավելին՝ նշված 6-ից միայն երկուսն են իշխանական ուժ՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը։ Իսկ մյուս չորսը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ընդդիմադիր են, գումարած՝ «այլընտրանք» ԲՀԿ-ն։ Պարզ ասած, յուրաքանչյուր տեղամասային ընտրահանձնաժողովում առնվազն 4 անդամ է եղել, որ իշխանության կողմից չէ։
Ուրեմն՝ ի՞նչ։ Ստացվում է, որ կամ «ոչ իշխանական ուժերի» ներկայացուցիչ հանձնաժողովականները ուղտի ականջում քնած են եղել, կամ էլ՝ իրենք ոչ պակաս մասնակցել են «համատարած կեղծիքներին»։ Չենք կարծում, թե նրանք քնած են եղել, ոչ էլ հակված ենք կարծելու, թե մասնակցել են ինչ-որ «համատարած կեղծիքների»։ Ավելի շուտ հակառակը՝ եթե նկատել են որոշակի շեղումներ, անմիջապես ուշադրություն են հրավիրել ու աղմկել։ Այլ հարց, որ կեղծիքները կամ կեղծելու փորձերը համատարած չեն եղել։

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031