Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորընտիր կառավարության անդամները թող շաբաթը մեկ երթուղայինով գնան աշխատանքի»

Մայիս 08,2013 11:16

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով, հիմա մեզ մնում է ոչ թե հետին թվով քննադատել, այլ ընտրված քաղաքագլխից պահանջել լավ աշխատել. «Երեւանի մայթերն ավերված վիճակում են, այսօր Սունդուկյան փողոցով էի քայլում, ամբողջն ավերված է, ի վերջո՝ քաղաքի կենտրոնական մաս է։ Մեր ճարտարապետական հին շենքերի վրա վերնահարկեր են դնում, բայց եթե անում են, գոնե վերահսկեն, որ կարկատանի տպավորություն չթողնի։ Էլ չեմ ասում մետրոյի մասին, որը շատ կարեւոր է մեզ համար, պետք է ներդրումներ անել, նոր կայարաններ կառուցել։ Քաղաքային տրանսպորտի հարցը նույնպես լուծված չէ, ահագին ավտոբուսներ ներմուծեցին, բայց խլամ, շարքից դուրս եկած երթուղայինները դեռ չեն մաքրվել։ Որպես պայման՝ նորընտիր կառավարության անդամները թող շաբաթը մեկ երթուղայինով գնան աշխատանքի, որ իմանան ժողովրդի «հալը»։

Ինձ համար կարեւոր չէ, թե ով կընտրվի, ավելի կարեւոր է, թե այդ ընտրվածը ոնց է աշխատում։ Իսկ ես կուզենամ, որ լավ աշխատի, նվիրվի Երեւանին։ Մարդիկ հուսահատված են եւ չեն տեսնում ոչ մի ելք, եւ դա, իհարկե, գալիս է մեր երկրի ընդհանուր վիճակից։ Որեւէ ձեռնարկություն, արտադրություն այսքան տարիների ընթացքում չկառուցվեց, որ մարդը գնա աշխատի եւ իր աշխատանքով ապրի։ Մարդը հուսահատ է, որովհետեւ աշխատանք, ապրուստ չունի։ Իմ պահանջը մեր ղեկավարությունից, քաղաքագլխից այն է, որ երեսով շուռ գան դեպի ժողովուրդը եւ օգնեն, եթե ցանկանան՝ կօգնեն, բայց այդ ցանկությունը չկա մեջները»։

Ինչ վերաբերում է առաջիկա 4 տարիներին, ապա, ըստ Գասպարյանի, պետք է ոչ թե պասիվ ձեւով սպասել, այլ «պետք է մենք, որպես ժողովուրդ, որպես մտավորական, մի քիչ ակտիվ լինենք, պահանջներ դնենք եւ դրանց հետամուտ լինենք, ոչ թե սպասենք, թե մեր գլխին կարկուտը երբ է խփելու։ Պիտի անընդհատ ասենք, բարձրաձայնենք, որովհետեւ քանդվում է մեր երկիրը։ Էլ ժողովուրդ չմնաց, ով կար՝ գնաց, Եղեռնի 100-ամյակին ենք գնում ինչո՞վ, մեր ժողովրդին հերթական անգամ իր հայրենիքից վտարելո՞վ»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031