8 մայիսի, Երևան 2013թ. «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից:
Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշեց. «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»:
«ՎիմպելԿոմ» ընկերությունը յուրահատուկ է այնքանով, որ յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում է զարգացման և աճի հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս աշխատել տարբեր երկրների շուկաներում: Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը» – նշեց Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: