«Եվ եթե որեւէ մեկը ինչ որ մեկին գողական է ասում, թող ասի իմանանք, ես չգիտեմ ում մասին է կոնկրետ խոսքը, դեռ մինչեւ հիմա չի էլ ասել չէ՞` ում մասին է խոսքը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` լրագրողների խնդրանքով անրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի արտահայտությանը, որ խորհրդարանում գողական պատգամավորներ կան: ԱԺ-ում ոչ մի գողական պատգամավոր ԱԺ նախագահը չի տեսնում, ըստ նրա, բոլորը խորհրդական են:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մոտավոր ակնարկվում է, Աբրահամյանը հակադարձեց. «Բա ակնարկների մասին արժի՞ մենք խոսենք, մենք էդ մակարդակի մարդիկ չենք, որ ակնարկներին փորձենք արձագանքել»:
Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններից, ԱԺ նախագահն ասաց, որ դրանք փայլուն եւ որակով անցան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ