Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում Երեւանի գործող եւ նորընտիր քաղաքապետը պատասխանեց մի քանի հարցերի: Նրա տրամադրությունը բավականին բարձր էր, ասաց, որ իր գնահատմամբ ընտրությունները ներմալ են անցել եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իրեն ընտրած եւ չընտրած քաղաքացիներին:
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին իր ունեցվածքի մասին: Yerkir.am-ի թղթակիցը հարցրեց` քաղաքապետին չի՞ հուզում, որ ՀՔԾ-ն է զբաղվում իր ունեցվածքի հարցով: Տարոն Մարգարյանը հակընդդեմ հարց ուղղեց` «ՀՔԾ-ն ո՞րն ա»: Երբ լրագրողները հստակեցրին, թե որն է ՀՔԾ-ն, Տարոն Մարգարյանն ասաց, որ իրեն դա չի անհանգստացնում ու, որ թող մտածեն այն մարդիկ, ովքեր թաքցրել են իրենց ունեցվածքը, իսկ ինքն ազնվորեն ամեն ինչ հայտարարագրել է:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինչու էին թաղային հեղինակություններն ակտիվացել: Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ ինքը փոքր-ինչ այլ հարթությունում է հարցը դիտարկում: Ըստ նրա, բոլորն էլ երեւանցիներ էին եւ ցանկացել են ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Համենայնդեպս, արտառոց դրսեւորումներ նրա գնահատմամբ չեն եղել եւ դա արդեն լավ է:
Կրկին անրադարձ եղավ Փակ շուկայի շինարարության հարցին: Քաղաքապետը հիշեցրեց, որ վերգետնյա շինարարությունն արգելված է եւ համապատասխան արձանագրություն կա: Երբ լրագրողները նկատեցին, որ այսօր արդեն վերգետնյա շինարարությունը վերսկսվել էր, Տարոն Մարգարյանն ասաց, որ նոր է լսում այդ մասին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այսքան երիտասարդ, այսքան անազնիվ և նույնքան անհամեստ:
ՀՔԾ-ին են դիմել քուչի տղեքը ասելով թե՝
ամոթ չի որ 10 միլիոնի պատճառով «շուխուռ» են անում «յանի թե էտի էլ փող ա»: Շուտ-շուտ ետ հարցը ջրեք թող «էթա»:
Աչքիս վըրա, քեռի Քուչի,
10 միլիոն ա, հո մեծ բան չի
Քու թանկագին խաթեր համար
…
Լավն ա …