Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենան Վլադիմիր Գասպարյանին դիմում է ներկայացրել:
Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Քոչարյանը խնդրում է ՀՀ Ոստիկանապետից, որպեսզի իր դիմումի համաձայն՝ ազատվի ՕՎԻՐ-ի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը (լուսանկարում) ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ: