Մալաթիայի Դանիել Վարուժանի դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն ընտրությունների օրն ապօրինությամբ էր զբաղված: Ժամը 20:00-ից հետո, երբ ընտրատեղամասի դռները փակվեցին եւ հանձնաժողովակաները փորձում էին կենտրոնանալ, որ անցնեին քվեաթերթիկների հաշվարկին, հանկարծ նկատեցին, որ հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանի դուռը բացել է, չօգտագործված քվեաթերթիկներն ու մկրատը վերցրել է, մենակ-մենակ մի անկյունում մարում է դրանք: Երբ սա նկատեցին հանձնաժողովի անդամները՝ կռիվ բռնվեց. «Ի՞նչ ես մենակով նստել, կարող ա ես քեզ հեչ չեմ հավատում: Կարգը մի հատ ա, ապեր, թարգի էտի: Էս ինքնագլխություն ա: Ապեր, ես չեմ ուզում դատի առաջ կանգնենք, թարգի՛: Սաղով նստենք հանձնաժողովով կկտրեն: Էս ի՞նչ ես անում»,- բողոքեց հանձնաժողովի անդամներից մեկը:
Հանձնաժողովի նախագահը յուրովի էր մեկնաբանում օրենքը. «Օրենքը սենց ա, ընտրատեղամասը փակվելուց հետո պեչատները հավաքվում են ու սրանք մարվում են»: Հանձնաժողովի անդամը բորբոքված էր. «Նստենք սաղով մարենք, այ ախպեր, էս ի՞նչ եք անում»:
Կարդացեք նաև
Ի վերջո մի քանի տրցակ քվեաթերթիկ մենակ մարելուց հետո հանձնաժողովի նախագահն անցավ թափանցիկ եւ օրինական գործելակերպին: Մնացածն արվեց հանձնաժողովականների եւ վստահված անձանց աչքի առջեւ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս ընտրատեղամասի նախագահի կերպարն է,՝ հայ ազգի ապագան: