Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության օգտին աշխատեց ԹԽՄ-ն՝ «Թաղային խուժանների միությունը»

Մայիս 07,2013 22:02

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրդառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ նկատեց․ «Քվեաթերթիկում չեմ տեսել մի դաշինք, որի հապավումը լիներ՝ ԹԽՄ, բայց փաստորեն, ոչ ֆորմալ այդ չգրանցված դաշինքն էր աշխատում՝ «Թաղային խուժանների միությունը»: Այդ դաշինքը ցուցակում չկար, բայց կարելի է համոզված ասել, որ այդ «Թաղային խուժանների միություն» ոչ ֆորմալ դաշինքը աշխատեց իշխանության օգտին: Այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխանություն-պետություն սերտաճում գոյություն ունի եւ ընդդիմադիր կուսակցությունները իրականում մրցում են ոչ թե ՀՀԿ-ի հետ, այլ՝ ավտորիտար պետության հետ, որի հիմնական հենքը՝ «Թաղային խուժանների միությունն» է, կոռումպացված չինովնիկները, հարմարվող հասարակության մի մասը»:

Էդգար Վարդանյանի կարծիքով ընդդիմադիր կուսակցությունները սովորական քարոզարշավ իրականացրեցին, իհարկե այս անգամ ավելի կոշտ հռետորաբանությամբ, ընդդիմադիր ուժերը ավելի ակտիվ էին, քան սովորաբար լինում էր ավագանու ընտրություններում: «Համաշխարհային փորձը, սակայն, ցույց է տալիս, որ երբ երկրներում իշխանություն-պետություն սերտաճում գոյություն ունի՝ ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ քաղաքական ուժերը չեն կարող հաղթել պարզապես մրցակցային քարոզարշավ իրականացնելով: Իշխանություն-պետություն սերտաճումը ենթադրում է ոչ մրցակցային պայմաններ, իսկ դա նշանակում է, որ ամբողջ պետությունն է քո դեմ հանդես գալիս: Այդ պայմաններում առանձին կուսակցությունները չեն կարող հաղթել: Կարծում եմ, ընտրական գործընթացները պետք է դիտարկել հենց այս պրիզմայով», նշեց քաղաքագետը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զակոն says:

    Քուչի տղեքի բաց դիմում ԱԺ-ին՝

    Էս ինչ օրենք ա որ մեր նման հարգված «քաղքի» տղեքին «Քուչի» տղա «խուժան» են ասում:

    Պատասխան՝

    Աչքիս վըրա, քեռի Քուչի,
    Մի «քաղաք» ա, հո մեծ բան չի
    Ձեր թանկագին խաթեր համար

  2. Titik says:

    Քուչի տղեքի բաց դիմումը Ազգային Ժողովին՝

    Էս ինչ օրենք ա որ մեր նման հարգված «քաղքի» տղեքին
    ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին պաշտպանելու համար
    «խուժան» կամ «քուչի» են անվանում:

    Առաջարկում ենք օրենքով պարտադրեք որ մեր մասին խոսելիս՝
    ընտրակաշառք բաժանելու կամ լցոնումներ անելու մասին հոդվածներում «քաղքի» տղա գրեն:

    Ազգային Ժողովի պատասխանը՝

    Աչքիս վըրա, քեռի Քուչի,
    Մի «քաղաք» ա, հո մեծ բան չի
    Քո թանկագին խաթեր համար
    «Քաղքի» գրեմ արի’ առ’ տար’:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031