Խաբարովսկում ձերբակալվել է հայերից բաղկացած ութ հոգանոց հանցախումբ, որը ապօրինաբար ծառեր է հատել, գրում է «Ամուր Մեդիա» լրատվական գործակալությունը:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ առգրավվել է մեծ քանակությամբ փայտանյութ, որը հանցախումբը պատրաստվում էր վաճառել Չինաստանում: Հասցված վնասը կազմում է ավելի քան 30 միլիոն ռուբլի:
Հավանական է, որ հայտնաբերվեն այլ անձիք, որոնք մասնակցել են նշված հանցագործությանը. հայտնել են իրավապահ մարմինները՝ նշելով, որ այս խումբը պետք է կոռուպցիոն կապեր ունեցած լինի, քանի որ այդ քանակությամբ ծառահատումը, առանց պաշտոնատար անձի թույլտվության անհնար է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ