Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ Կոալիցիոն հուշագրին համապատասխան ձեւավորվող նոր կառավարության շրջանակներում ՕԵԿ կողմից երաշխավորվող թեկնածուների հարցը:
Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանի, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ` Սերգո Կարապետյանի եւ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ՕԵԿ քաղխորհրդի անդամ ` Արմեն Երիցյանի թեկնածությունը:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նա եւ որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ կանչել Ավագ Հակոբյանին:
Կարդացեք նաև
Կուսակցության քաղխորհուրդը նա եւ որոշել է լսել եւ գնահատել օրենսդիր եւ գործադիր մարմիններում կուսակցության կողմից ներկայացված անձանց հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ:
Քաղաքական խորհուրդը քննարկել եւ ամփոփել է Մայիսի 5-ին տեղի ունեցած Եր եւան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքն ու արդյունքները:
Քաղաքական խորհուրդն իր շնորհակալությունն է հայտնել ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին ակտիվ եւ հավասարակշիռ քարոզարշավ անցկացնելու եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերը եր եւանցիներին հասանելի դարձնելու համար:
Արմեն Երիցյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ քաղաքական խորհրդին վստահության համար եւ նշել, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, շարունակելու է սրտացավ ու հետեւողականորեն աշխատել` Հայաստանը ավելի անվտանգ ու աղետակայուն դարձնելու համար: Արմեն Երիցյանը նա եւ նշել է, որ քարոզարշավի ընթացքում տեղեկացել է երեւանցիներին հուզող բազմաթիվ խնդիրների մասին, որոնց լուծմանը` որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իր մանդատի շրջանակներում նույնպես հետամուտ է լինելու:
Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող այլ խնդիրներին:
ՕԵԿ լրատվական ծառայություն