Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլի. «Հարավային Կովկասի ճակատագիրը վճռվում է Բաքվում»

Մայիս 07,2013 20:08

Հարավկովկասյան տարածաշրջանի ճակատագիրը այսօր վճռվում է Ադրբեջանում, այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Առանց չափազանցության, մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը վճռվում է այստեղ` Բաքվում, Ադրբեջանում: Դա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, առհասարակ հետխորհրդային երկրների անկախությունն է: Եվրոպայի անվտանգության եւ աշխարհում ազատության ճակատագիրը այժմ վճռվում է այս տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանում», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Վրաստանի նախագահը:

Պնդելով, թե տարածաշրջանում կան ուժեր, որոնք շահագրգռված են Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ, Սաակաշվիլին հավելել է. – «Դա ակնհայտ է, դա հորինված հարց չէ: Մենք դա զգացել ենք մեզ վրա Վրաստանում: Այդ ուժերը կշարունակեն բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանում ձեռք բերված առաջընթացը կանգ առնի եւ չշարունակվի»:

Նրա խոսքերով` «Ադրբեջանի զարգացումը չի թողնում հանգիստ քնել նրանց, ովքեր իրենց չեն պատկերացնում առանց կայսերական նկրտումների»:

Սաակաշվիլին Բաքվում մասնակցում է «Մադրիդի ակումբ» միջազգային կենտրոնի Հարավկովկասյան ֆորումին: Այսօր նա նաեւ հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031