Լրահոս
Օրվա լրահոսը

Քրգործ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու դեպքի առթիվ

Մայիս 07,2013 20:03

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու դեպքի առթիվ։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանը  գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ դատարանում Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով։

Դատախազության հանձնարարությամբ Շիրակի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի արդյունքում 2013թ. մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում փաստաբան Լ.Սահակյանի առողջությանը վնաս հասցնելու  սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով (արդարադատություն իրականացնելու  հետ կապված սպառնալիք):

Կատարվում է նախաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031