Ռուսական նավթաարդյունաբերական «Ռոսնեֆտ» եւ գազ արդյունաբերող «Իտերա» ընկերությունները բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության հետ Նաիրիտ գործարանը ձեռք բերելու համար, գրում է «Մոսքոու թայմս» թերթը՝ հղում անելով «Վեդոմոստի» թերթի երեքշաբթի օրվա հրապարակմանը, որը հիմնված է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու Նաիրիտի անհայտ աղբյուրների վրա:
«Իտերա»-ի աղբյուրը հաստատել է «Վեդոմոստի»-ին, որ ընկերությունը քննարկում է «նախագծին մասնակցելու մի քանի տարբերակներ», – ավելացնելով, որ վերջնական որոշումը կկայացվի մայիսի վերջին:
2011թ. Հայաստանը մերժել էր «Իտերա»-ի՝ Նաիրիտի գործունեությանը մասնակցելու առաջարկը եւ մշակել էր իր սեփական ներդրումային ծրագիրը գործարանի արտադրության համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ