Վաղը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Նորվեգիայի պատմության մեջ շախմատային առաջին գերմրցաշարի հիմնական փուլը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Պյոտր Սվիդլերը (նա փոխարինում է մրցաշարին մասնակցելուց հրաժարված Վլադիմիր Կրամնիկին), Սերգեյ Կարյակինը, Թեյմուր Ռաջաբովը, Վան Հաոն եւ Ջոն Լյուդվիգ Համմերը:
Այսօր շախմատիստները մասնակցում են բլից մրցմանը, որում գրաված տեղերով էլ վիճակահանության փոխարեն որոշվելու են հիմնական մրցաշարի նրանց հերթական համարները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ