Մայիսի 5-ին 8/23 տեղամասում տեղի ունեցած լցոնման փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ այդ տեղամասում ընտրողներից մեկը փորձել է քվեատուփ գցել միանգամից երեք քվեաթերթիկ, ինչը կանխել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Այսօր, երբ թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իրենց ընտրատարածքի տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ էր անում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագ քննիչ Արամ Այվազյանը (լուսանկարում) եկավ 8/23 տեղամասի գրանցամատյանը առգրավելու: Նա հրաժարվեց դեպքի մասին մանրամասներ տրամադրել` նախաքննության շահերից ելնելով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանն էլ դեպքը բնորոշեց որպես կրկնակի քվեարկության փորձ:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե դա կրկնակի քվեարկությա՞ն, թե՞ լցոնման դեպք է, պարզաբանեց. «Ես ծանոթ չեմ արձանագրություններին…լցոնում է, անձը ձերբակալված է…ենթադրում եմ իր ընտանիքի անդամների փոխարեն է փորձել քվեարկել»:
Հարցին` ինչպե՞ս է նրա ձեռքում հայտնվել երեք քվեաթերթիկ, ասաց. «Ինչ-որ մեկը տվել է այդ քվեաթերթիկը կամ էլ վերցրել է»:
Ի դեպ, թեեւ հանձնաժողովի նախագահը չցանկացավ նշել, թե որ կուսակցության օգտին էին փորձում լցոնել, հանձնաժողովականներից մեկը ասաց`ՀՀԿ-ի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քրեական գործ հարուցեցին ու էսքանով կհամարեն հարցը փակված: Կդատեն, տուգանք կնշանակեն ու կեցցե կեղծված Հայաստանը, կեցցե ՀՀԿ-ն:
Բայց թերուս դատախազների մտքով անգամ չի անցնի մի հատ փորձեն ճշտեն, թե ոնց ա էտ ընտրողի ձեռին 3 հատ քվեաթերթիկ հայտնվել, ով ա նրան հրահանգել քվեարկել կոնկրետ ՀՀԿ-ի օգտին ու արդյոք դա մենակ էտ ընտրատարածքում ա էղել: Դե, բնական, որ չեն հարցնի, քանի որ եթե էտ հարցերի պատասխանները ճշտվեն, ապա ողջ ՀՀԿ-ական ընտրակեղծարարության համակարգը կբացահայտվի:
Բայց ում համար պարզ չէ, որ բոլոր տեղամասերում մոտ երկու հարյուր քվեաթերթիկ է լցվել, այսինքն ՀՀկ-ն մոտ 100 000 և մի քիչ էլ ավել ձայն է ավելացրել իր ձայներին… Բոլոր տեղամասերում մոտ վաթսունից յոթանասուն մարդիկ երեքական քվերաթերթիկ են գցել քվեատուփի մեջ… Սա պարզելու համար պարզապես պետք է ստուգել ցուցակներն ու քվեարկած մարդկանց համապատասխանությունը, քանի որ ստորագրելիս չեն հասցնում նայե;, ում անվան դիմաց են ստորագրում…Բայց դե լցնողներն էլ են իրենք, ստուգողներն էլ… Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, բոլորն էլ ստացել են մի քանի հազարական… բացառությամբ երևի ես մի հանձնաժողովի անդամի…