Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության

Մայիս 07,2013 17:03

Կապան քաղաքի երեք անչափահաս բնակիչներին՝ Ս. Հ.-ին, Մ. Մ.-ին և Վ. Հ.-ին, ոգելից խմիչք և ծխախոտ վաճառելու համար մարզկենտրոնի «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն և «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ. Խ.-ն Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել:

Ինչպես տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից՝
անչափահասները գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դրսևորել են հակաօրինական վարքագիծ և կատարել հանցագործություն:
«Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, օրինախախտումների կատարմանը նպաստող պայմանների վերացման խնդիրների կարևորությունը, պարզաբանում ենք, որ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելը համարվում է զանցանք, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն», – նշված է դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Համաձայն տվյալ հոդվածի՝ վաճառողի նկատմամբ տուգանքի չափը սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://www.tressugar.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031