Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք կարող ենք ավելին»

Մայիս 07,2013 16:20

Կամ՝ Վարդաշենը՝ Արաբկիրում

Մայիսի 5-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մինչ ՀՀԿ-ն երեւանցի ընտրողներին խոստանում էր «Ավելի լավ Երեւան», ՀԱԿ–ն առաջարկում էր «Իշխանությունը քաղաքացուն» տալ, ՀՅԴ–ն էլ իր՝ «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսով հույս էր հայտնում, որ հենց մայրաքաղաքից է փոխելու Հայաստանը, իսկ ՕԵԿ-ը վստահեցնում էր, որ «Մենք կարող ենք ավելին», Արաբկիր համայնքի շենքերից մեկի բակում հանդիպեցինք այս մայր ու աղջկան (տե՛ս լուսանկարը), որոնք բակի աղբարկղերից իրենց համար պետքական իրեր էին հանում։ Տարածքում ապրող արաբկիրցիները պատմեցին, որ նրանք արդեն ամիսներ շարունակ այս աղբարկղերից են օգտվում՝ փնտրելով հագուստ, կոշիկ, փոքր-ինչ թարմ պահպանված սննդի մնացորդներ:

2-IMAG1141

Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկի բակում հանդիպեցինք «Վարդաշեն» թաղամասը սպասարկող միկրոավտոբուս: Իր նախատեսված գծում լինելու եւ ուղեւորներին սպասարկելու փոխարեն այս երթուղայինը հայտնվել էր Արաբկիրում եւ ընտրողներ էր տեղափոխում ընտրական տեղամասեր:

3-DSC03122

Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, չնայած թիվ 4/28 ընտրատեղամասում ձայների առավելությունը հօգուտ ՀՀԿ-ի էր, սակայն ընտրությունների օրվա ավարտին այս ընտրատեղամասում այսպիսի պատկեր էր. ընդդիմության վստահված անձինք կատակում էին՝ «Զոհված զինվորի գերեզման է հիշեցնում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031