Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սննդի անվտանգությունը բոլորիս կյանքի իրավունքի երաշխիքն է. Օմբուդսմենի կոչը քաղաքացիներին

Մայիս 07,2013 16:31

Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ «Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ»:

Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում` գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր:

Անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունի յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե

1.      հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի,

2.      սննդամթերքի վրա չկան մակնշումներ` դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին,

3.      փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են,

4.      առևտրի օբյեկտում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ՝ նույն բաժնում,

5.      առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ:

Նոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք: Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում և կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ: Պետք է հետևողականորեն շարունակել սկսված դրական գործընթացը և նպաստել մեր շուկաներում անորակ և վնասակար սննդի իսպառ վերացմանը:

Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031