Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իզաբելլա Յայլյան. «Կարող էի մի փոքր ավելին: Չստացվեց»

Մայիս 07,2013 16:22

Aravot.am-ը կապվեց Լիմայում ընթացող մինչեւ 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունում 58 կգ քաշային կարգում փոքր բրոնզե մեդալ նվաճած Իզաբելլա Յայլյանի հետ եւ կարճ հարցազրույց վերցրեց:

– Մասնակցությունիցդ բավարարվա՞ծ ես:

– Արդյունքս նորմալ է: Բայց կարող էի մի փոքր ավելին անել: Չստացվեց:

-Ի՞նչը խանգարեց:

-Կոնկրետ չեմ կարող ասել: Ուղղակի` չստացվեց: Երեւի վարժությունը ճիշտ չկատարեցի եւ ծանրաձողը չկարողացա պահել:

– Հրում վարժությունում երրորդ մոտեցումով գնացիր 110 կիլոգրամի: Այդպիսի քաշ երբեւէ բարձրացրե՞լ էիր:

– Մարզումների ժամանակ` այո: Բայց` ոչ միշտ:

– Երեւանը Լիմայից 9 ժամ առաջ է: Ժամանակի տարբերությանը հասցրե՞լ էիր հարմարվել:

– Այո:

Առջեւում էլ ի՞նչ կարեւոր մրցումներ ունես:

– Կան: Բայց չգիտեմ, թե որին կմասնակցեմ: Երեւի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը` սեպտեմբերին:

– Եթե մեկնեցիր, անպայման հաղթելու ես, չէ՞: Այդտեղ դու գերազանցել ես եվրոպացի մրցակիցներիդ:

– Ծանրամարտն անկանխատեսլի է: Դեռ ժամանակ շատ կա: Անպայման հաղթել չեմ կարող խոստանալ: Բայց մեդալ, կարծում եմ, կլինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031