Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չստացվեց

Մայիս 07,2013 16:19
Aram Abrahamyan

Նախընտրական շրջանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինձ, ինչպես նաեւ իմ գործընկերներին տված բազմաթիվ հարցազրույցներում միահամուռ պնդում էին, որ այս անգամ տեղամասերում Հանրապետականը չի կարողանա կեղծարարությամբ  զբաղվել: Այդ վստահությունը հիմնված էր այն փաստի վրա, որ հիշյալ 4 կուսակցությունները բոլոր 464 տեղամասերում ունեն վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, իրենց շահերը ներկայացնող «լրագրողներ», «դիտորդներ», որոնցից յուրաքանչյուրը երկու աչքը չորս արած հետեւելու է քվեարկության ընթացքին, ինչպես նաեւ արդյունքների ամփոփմանը: Նախնական պաշտոնական արդյունքներով՝ 464 տեղամասերի ճնշող մեծամասնությունում առաջատարը ՀՀԿ-ն էր (20-ում հաղթել էր ԲՀԿ-ն), իսկ քվեարկության եւ հաշվարկի ժամանակ լուրջ միջադեպերը այնքան էլ շատ չէին:

Դրան կարող է լինել 3 բացատրություն. 1/ ՀՀԿ-ն տեղամասերում կեղծարարությամբ չէր զբաղվում, 2/ ՀՀԿ-ում կան մի քանի հարյուր «աշխատակիցներ», որոնք իրենց աճպարարության մակարդակով կարող են համեմատվել Հարություն Հակոբյանի հետ, այսինքն՝ 20-30 հոգու աչքի առաջ կարողանում են «մանժետից» աննկատ «տուզեր» հանել, 3/ այդ բազմաթիվ դիտորդական աչքերը այնքան էլ հուսալի չէին եւ փողի կամ վախի ազդեցության տակ, այսպես ասած, «թարթել են»: Անձամբ ես բացառում եմ առաջին երկու տարբերակները եւ հակված եմ երրորդին: Բայց ես կարող եմ նաեւ սխալվել՝ տարբերակների մասին պետք է ավելի շատ մտածեն շահագրգռված անձինք, առաջին հերթին վերոհիշյալ 4 կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն նման խոհեր, վերլուծություններ, գուցե նաեւ՝ ինքնաքննադատություն ես առայժմ չեմ լսել եւ չեմ կարդացել:

Ընդհանրապես, վերջին 25 տարվա ընթացքում ես չեմ հիշում, որ ինչ-որ քաղաքական ուժ ասի՝ ես ահա այդպիսի բան էի խոստանում  կամ կանխատեսում, բայց ինչ-ինչ պատճառներով իմ խոստումը կամ կանխատեսումը չիրականացավ: Իշխանությունն էլ, իհարկե, անկեղծ չէ հասարակության հետ: Օրինակ՝ հիմա նրանք պնդում են, որ Տարոն Մարգարյանն այնքան հրաշալի քաղաքապետ էր, որ քաղաքացիները գնացել են եւ սրտանց ձայն են տվել հենց նրան: Մարդիկ երբեմն նույնիսկ հակված են հավատալու իրենց կողմից արտաբերվող ստին:

Սակայն ուժեղին կարող է հաղթել միայն նա, ով ավելի խելացի է եւ կազմակերպված:  Կարո՞ղ ենք դա ասել այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների մասին: Նրանց ամբողջ վերլուծությունը կառուցվում է «ռեժիմի» եւ «վարչախմբի» մասին թեեւ հիմնականում ճիշտ, բայց ծեծված ձեւակերպումներով: Այս պահին, երբ ընտրական ցիկլը ավարտվեց, ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է հնարավորինս անկեղծորեն պատասխանեն հետեւյալ հարցերին. ի՞նչ էիք դուք սպասում խորհրդարանական, նախագահական եւ ավագանու ընտրություններից, ինչի՞ վրա էիք հույս դրել, եւ ինչո՞ւ ձեր սպասելիքները չիրականացան: Առանց այդ հարցերի պատասխանների 2017 եւ 2018 թվականներին նույնն է կրկնվելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամեն ազգ արժանի է իր կառավարությանը: Եթե կառավարությունը անմակարդակ է, ազգն էլ է դառնում համապատասխան: Բայց ճիշտ է նաեւ հակառակը՝ ամեն կառավարություն արժանի է իր ազգին: Նշանակում է, եթե ազգն իր մակարդակը բարձրացնի, կառավարության մակարդակն էլ կբարձրանա: Մենք օրինապաշտ եւ օրինապահ ազգ ենք եղել, դա է մեր էությունը: Եթե վերադառնանք մեր էությանը, մե՛նք աշխարհին կպարտադնենք մեր արժեքները:

  2. Հայկ says:

    Կարծում եմ պետք է որ հիշեք, Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիրներից մեկը ժամանակին գովեստի արժանի անկեղծությամբ հայտարարեց, որ եթե ընդիմությունը 100%-ով էլ հաղթեր, միևնույնն է՝ իշխանությունը չէին տա: Այդ տեսակետը այդպես էլ լուրջ քննադատության չենթարկվեց: Կարծում եք այդ օրերից շա՞տ բան է փոխվել: Այնպես որ, պրն. Աբրահամյան, նման վերլուծությունները, կներեք, գրոշի արժեք չունեն, համենայնդեպս ինձ համար:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ձեր նշած երրորդ տարբերակի թերությունը այն է, որ այդ դեպքում գոնե մի քանի տեղամասերում անկաշառ և անվախ վստահված անձիք աչքը չէին թարթի և այդ տեղամասերում այլ պատկեր կլիներ: Իսկ եթե այնուամենայնիվ կաշառվել կամ վախեցել են բոլորը (ինչին չեմ հավատում), այդ դեպքում տվյալ քաղաքական ուժերը գոյություն ունենալու իրավունք չունեն: Իմ կարծիքով ընտրողները հասկացել են, որ ընդիմադիրները նմանվում են Կռիլովյան առակի խեցգետնին, կարապին ու գայլաձկանը, հիասթափվել են և վրեժ են լուծել նրանցից, ընտրելով այն ուժին, որը լավ թե վատ, բայց գոնե այդ սայլը կարողանում է քաշել…

  4. Նունե says:

    Ад. В Аду происходит адская проверка положения адских дел.
    Комиссия в сопровождении рабочих чертей подходит к одному из котлов в котором варятся грешники; котёл закрыт семью замками, и рядом стоят два стража с вилами. Члены комиссии спрашивают: “Кто у нас тут?” – “Тут евреи. Страшный народ, если один вылезет, то всех остальных вытянет”.
    Подходят к котлу, где только крышка накинута. Один чёрт дровишки подкидывает, другой газетку читает и изредка приглядывет. “А тут кто?” – “А тут у нас русские. Им всё по — , и так хорошо.”
    Подходят к котлу, где даже крышки нет и охраны нет, только дрова подкидывают. Комиссия в недоумении. – “А у нас тут армяне. Если один вздумает выбираться, то остальные за ноги тянут обратно…”

  5. Maxim says:

    Հարգելի՝ Արամ Աբրահամյան: Թեպետ գրե թե Ձեր բոլոր տրված հարցերին պատասխանում եք, բայց
    ցանկանում եմ խորը ցավով՝ ինչ որ բան ավելացնել: Ես մայիսի 5-ին մասնակցեցի մի երեկոյի, որտեղ
    ինչպես պարզվեց տոնում էին Տարոնի հաղթանակը, իսկ ավելի ճիշտ՝ իրենց հաղթանակը, քանի որ
    կատարել էին իրենց վրա դրված պարտականությունները, և ապահովել իրենց առաջիկա տարիների
    աշխատատեղերը: Ես լինելով ոչ այնքան ցանկալի հույր, բայց փորձեցին ինձ գործնականորեն
    ապացուցել, որ պատկերացրու երբ մեկ այլ ուրիշը ընտրվեր և այս բոլորս մնայինք առանց ախատանք, և իր ծանր հետևանքներով: Քիչ էր մնում նրանց հետ հավասար ուրախանայի, եթե
    տեղյակ չլինեի, մյուս կողմում հայտնված անգործների ծանր վիճակին: Մանրամասնություններին
    համոզված եմ, որ շատ ավելի տեղյակ եք, միայն կասեմ, որ անգործների բանակում նույնպես կան
    նույն պրոբլեմները՝ հիվանդություն, վիրահատություն, ուսման վարձ, նաև անհույս ապագա: Մի խոսքով
    արտագախթի միտքը լրիվ հասունացած է, միայն չունեն դրա ամենաչնչին հնարավորությունը:
    Եվ այս ամենը՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեպի ավելի ապահով Հայաստանը:
    Աղետը դռան շեմից տուն է մտել, մի կողմից՝ անճարության, մյուս կողմից՝ ագահության:

  6. Armine G says:

    Դուք հավանական եք համարում որ կարող էր և ստացվե՞լ: Մենք հաջորդաբար կրկնում ենք նույն սխալները և սպասում ենք ստանալ այլ արդյունքնե՞ր:

    Մեր արածը պարզապես միամիտ մարդու համառություն է: Սպասում էինք որ կարող էր հանկարծ արդար ընտրություննե՞ր լինեին, առանց որևէ բան փոխելու ընտրողների մե՞ջ: Կամ սպասում էինք որ ինչ որ կախարդանքով իշխանությունները բարիանաին ու խղճի խայթ զգալով զիջեին իրենց դիրքե՞րը:

    Մենք ուտոպիայի մեջ ենք: Մինչև այդ ուտոպիայից դուրս չգանք ու իրականությունը չգնահատենք իր բոլոր դառնություններով ու թերություններով, ոչինչ մեզ մոտ չի ստացվի: Ընտրողները պետք է իրենց մեջ փնտրեն պատճառները:

    Ինչու՞ հանդուրժեցինք կեղծիքը: Ինչու՞ Հուդայի նման ծախեցինք մեր իրական ազգանվեր ղեկավարներին: Ինչու՞ վախեցանք, ինչու՞ չպայքարեցինք, Էլ ի՞նչ էր մնացել կորցնելու: Ամենակարևորը որ մենք ունենք արդյո՞ք մեր պատիվը չէ: Բա ինչու՞ թույլ տվեցինք որ մեզ պատվազրկե՞ն:

  7. Հայկ says:

    Դարերից եկած իմաստուն խոսքը՝ «Ուժն է ծնում իրավունք» մշտապես արդիական է: Թույլերը միշտ էլ պարտվում են: Օրենքը կիրառելու համար անհրաժեշտ է, որ այդ օրենքի թիկունքին մշտապես կանգնած լինի մի մեծ ուժ, որը կսանձի օրինախախտներին և կպաշտպանի թույլերին: Այդ ուժը բացակայում է: Կա ուժ, որն առաջ է տանում իր գործը և անկախ մեր ֆորումներից ու համացանցային այլ ինքնադրսևորումներից 2017 և 2018 թվականներին նույնպես կանի իր գործը: Իսկ ժողովուրդը արդարամիտ ու արդարախոս ուժին, եթե նա զորեղ չէ, շատ կարճ ժամանակ է հանդուրժում: Դրա վկայությունը փետրվարի 18-ի 37 տոկոսի և մայիսի 5-ի 8 տոկոսի հարաբերակցությունն է:

  8. harut says:

    Պարզապէս որովհետեւ հասունութեան զգալի եւ ցաւալի պակաս մը կայ մեր երկրին մէջ։
    Ժողովուրդը աւելի դիւրին ճամբան գտած է՜աւելի լաւ է -ՀԵՌԱՆԱԼ- քան պայքարիլ։
    Հիանալի վերլուծաբաններ չեն պակսիր ոչ ալ ողջամիտ եւ պայքարող լրագրողներ սակայն
    ընդհանուր վհատութեան մթնոլորտը ամէն ճիք կը վերածէ- ձայն բարբարոյ յանապատի-

  9. Ara says:

    Կարծում եմ, որ տեղամասերում ընտրությունների մակարդակը բավարարին մոտ է եղել, և պրն. Աբրահամայանի 3 նշած բացատրություններից էլ միայն վերջինը կարող էր ազդեցություն ունենալ, այն էլ երևի թե Երևանում դա էական գործոն չի եղել: Ամեն ինչ կատարվել է տեղամասերից դուրս, մինչև քաղաքացու տեղամաս մտնելը, և կարծում եմ, որ այս պարագայում ամեն ինչ կախված է եղել քաղաքացիների գիտակցական մակարդակից, քանի որ ընտրախցիկում ընտրելու գաղտնիությունը ապահովված է եղել, և որևէ գիտակից մեկը չի կարող պնդել, որ ինքը ստիպված այս կամ այն հանգամանքից ելնելով է նշել իր չուզած թեկնածուին:
    Իսկ այն որ գնալով մեր ընդհանուր գիտակցական մակարդակը բարձրանում է, հատկապես երիտասարդ սերնդի, հույս է տալիս որ շուտով մեզ մոտ ևս կլինեն լավ ընտրություններ:

  10. Արմեն says:

    Ապշեցուցիչ է ու սարսափելի աստիճանի: Բոլորը կամ շատ շատերը գնացել են ընտրության, տեսել են թե ինչ լարված են իրար հետևում հանձնաժողովներում, անգամ փորձեցի կատակել ( հաջող թե անհաջող կապ չունի ), կատակիս արձագանքեցին, սակայն աչք չբարձրացրեցին, ավելի ճի’շտ աչքերը չկտրեցին անձնագրիցս, քվեարկման թերթիկից, ցուցակից….
    Բոլորը սա տեսել են, դրսում նույնպես կաին տարբեր ուժերին ստարող անձինք:
    Այսքանից հետո կասկածել, որ ծախվել են…. այդ դեպքում ես հանգիստ ու վստահաբար կարող եմ ասել բոլորս, անխտիր բոլորս ծախված էինք այդ օրը ( վախից, փողից,… ):
    Այնքան լարված էին միմյանց նկատմամբ, որ մարդկանց ձեռքերն ու ձայներն էին մտահոգիչ չափի դողում:
    Ես սա տեսել եմ ու գիտեմ ինչ արդյունք է ստացվել այդ տեղամասում:
    Իմ հայրենակիցներ, ես ձեզ խնդրում ու կոչ եմ անում, դուք գոնե ձեզ մի խաբեք, ձեր ու ձեր ընտանիքի անդամների աչքի տեսածից ավելի համոզեցուցիչ բան մի փնտրեք:
    Միթե բանական էակը այսքան կրող է իր միտքը կուրացնել, միայն թե հորինի բացատրություն,
    որը իրականության հետ բացարձակապես ԾԱՆՈԹ ՉԷ:
    Ես ընտրել եմ ՀՀԿ-ին, սակայն դա ոչինչ է այն բանի կողքը, որ հիմա կարդացի ձեր գրածներում,
    այսպես մենք ուղիղ գնում ենք կործանման:

    • Արմեն says:

      Վաղը մայիսի 9 է, այդ մասին պետք է հիշել, տոնել, հպարտանալ, մտահոգվել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, ուրեմն, տարբերակ 1. տեղամասերում կեղծիքներ չեն եղել: Ամեն ինչ արվել է ընտրակաշառքով կամ կառուսելով:

      • Հրանտ Պապիկյան says:

        Մեր, ինչպես նաև բոլոր մյուս երկրների օրենսգրքերում ասվում է` “մեղադրանքը, որը պարունակում է սուբյեկտիվ ենթադրություն, կամ կասկած և հիմնավորված չէ արժանահավատ փաստերով ու ապացույցներով, մեկմաբանվում է ի օգուտ կասկածյալի…”

  11. Armine G says:

    Ընդդիմադիր կուսակցությունները արեցին այն ամենը ինչ կարող էին: Ուղղակի ընտրողները իրենց մեջ համարձակություն չգտան դեմ գնալու խուժան ու զոռբա իշխանությանը: Իսկ առանց ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունը ոչինչ չի կարող անել: Ժողովուրդը կամ չի վստահում ընդդիմադիրներին կամ չի պատկերացնում որ կարող է ունենալ ազնիվ ու բարոյական կառավարություն: Բայց ով էլ լիներ, ներկա իշխանությունից վատ հո չե՞ր կարող լինել:

    Փաստորեն մեր 55%ը վախկոտ, ծախված կամ ստրկամիտ մասսան է, որի պատճառով այն առողջ 45%ը մտածում է երկիրը լքելու մասին:

    • Հրանտ Պապիկյան says:

      Այդ “առողջների” մեծ մասը “ԲՀԿ” ընտրողներն են? ))))
      Առանց ժողովրդի կուսակցությունները ընդամենը խմբակներ են և իրոք նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին անել, ժողովուրդն էլ դա սկսել է հասկանալ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031