«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել, ուստի հրաժարվում եմ հայցապահանջից»,-այսպիսի հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ վերջինս դատի էր տվել բլոգեր Էդգար Բարսեղյանին՝ իրեն կնոջ գլխով ծաղրանկարով պատկերելու համար:
«Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու և բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսևորելու համար»,- ասված է պատգամավորի հայտարարության մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ