Քրդական կուսակցություններից մեկը դիմել է թուրքական կառավարությանը` հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցով:
Թուրքական կառավարության պատասխանը խիստ անհանգստացրել է քաղաքագետ Արա Պապյանին, քանի որ պատասխանի մեջ կրկին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ այն դիտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս։
«Եթե ժամանակին արձանագրությունները ստորագրողները մի քիչ ավելի երկար մտածեին, նման խնդիր չէր լինի»,-նշեց նա։
Քաղաքագետը վրդովմունքով նկատեց. «Մենք՝քաղաքագետներս, բազմաթիվ անգամ զգուշացրեցինք, որ ստորագրելիս պետք հաշվի առնել այն փաստը,որ թուրքերը կարող են դա ցանկացած պահին կապել ղարաբաղյան հարցի հետ։Քանի անգամ կարելի է խաբվել թուրքերից»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ես տեսնում եմ մի հակասություն արձանագրության վերաբերյալ. եթե այն ի օգուտ թուրքերի է ինչու նրանք չեն վավերացնում, եթե չեն վավերացնու նշանակում է ի օգուտ հայերի է – այդ դեպքում ինչչոով է պայմանավորված մեր ղեկավարներին մեղադրելը: