Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Քանի որ Հայաստանը քաղաք-պետություն է դարձել, Երևանի ընտրությունները հասցրել էին նախագահականի մակարդակի»

Մայիս 07,2013 14:55

Aravot.am-ը գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ տարբերվեց Երևանի ավագանու ընտրությունները նախորդներից, կա՞ր, արդյոք, մի առանձնահատկություն, թեկուզև ընտրախախտում, որը նորություն լիներ հայկական իրականության համար: «Ասեմ, որ ոչ մի տեղ ՏԻՄ ընտրություններին այդքան մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում, ընդամենը մի միջազգային կազմակերպություն էր գրանցված Երևանի ավագանու ընտրությունները վերահսկելու համար: Բայց քանի որ մեր երկիրը համարյա թե քաղաք-պետություն է դարձել, ինքնըստինքյան բոլոր քաղաքական ուժերը` թե իշխանության մեջ ներգրավված կուսակցությունները, թե ընդդիմությունը շատ-շատ մեծ ուշադրություն դարձրեցին այս ընտրություններին: Սա է առանձնահատկությունը, որովհետև ոչ մի երկրում չես նկատի այսպիսի բան, նույնիսկ կարելի է ասել ուշադրությունը Երևանի ավագանու ընտրություններին նախագահական ընտրությունների մակարդակի էր հասցված:

Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա դասական, հայկական ընտրախախտումներ էին, միայն զարմացա մի բանի վրա. Երևանը, լինելով մայրաքաղաք, Երևանում կենտրոնացված լինելով ինտելիգենցիայի այդ մեծ ուժը` միևնույն ժամանակ Երևանը ենթարկվեց թաղային հեղինակությունների կամքին: Այն, ինչ -որ մենք տեսնում էինք ինտերնետ կայքերում տեղադրված տեսանյութերից, ակնհայտ երևում էր, որ համարյա թե բոլոր ընտրատեղամասերը վստահված էին թաղային հեղինակություններին: Թաղային հեղինակությունները շատ մեծ դեր խաղացին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Իհարկե, էստեղ պետք է նշենք ԱԺ պատգամավորների, ովքեր մեծամասնական համակարգով էին ընտրված և ովքեր պարտականություն ունեին իրենց կուսակցության առաջ, նույն Սամվել Ալեքսանյանը, նույն Մհեր Սեդրակյանը և մյուսները, ովքեր ակտիվորեն ընդգրկված էին ավագանու ընտրություններում»:

Այսինքն՝ Տարոն Մարգարյանը երախտապարտ պե՞տք է լինի այդ նույն Մհեր Սեդրակյանին ու Սամվել Ալեքսանյանին, քաղաքագետն ասաց. «Ես էստեղ երկու հանգամանք նշեմ, առաջինը. շատ հետաքրքիր էր Հանրապետական կուսակցության վարած քարոզարշավը, երբ որ իրենք ժողովրդի մեջ սերմանում էին այն միտքը, որ քաղաքապետ է ընտրվելու Տարոն Մարգարյանը, դուք բացարձակ չէիք լսի, որ նրանք հանրապետական կուսակցությանն ագիտացիա անեին, քարոզարշավը կոնկրետ կուսակցության պահով չէր: Սերմանում էին, որ Տարոն Մարգարյանն է քաղաքապետ, իսկ նա ավելի սիրված ու ընդունված է բնակչության կողմից, քան Հանրապետական կուսակցությունը: Եվ այդ վարած քարոզարշավը իր պտուղները տվեց: Չնայած դրան, որ Տարոն Մարգարյանը ընդունված է ժողովրդի կողմից, միևնույն է՝ նա իր շնորհակալությունը պիտի հայտնի բոլոր մարդկանց, ովքեր իրեն օգնել են, մեր նշած Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան, փոքր ու միջին կամ մեծ կալիբրի քաղաքական գործիչներ, ովքեր ընդգրկված էին ընտրություններում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Չկա այդպիսի բան` թաղային հեղինակություն և նրանց ենթարկվել: Պարզապես չկա:

    Ով ուզում է չհասկացած լինել ու բացատրություն տալ նման սխալ հետևություններ է անում:

    Գագիկ Համբարյանին չեմ ճանաչում, ոչ էլ ինքը ինձ:

    Երևանցին գնաց ու ընտրեց ( վստահ եմ կաշառքն էլ լուրջ դեր չի խաղացել ):

    Բայց իսկապես այլ թեկնածու չկար էլ, իհարկե թիմով թեկնածու:

  2. Maxim says:

    Արմեն,՝ ի՞նչ խղճով ես այդ ամենը ասում: Ի՞նչ երկիր ես թողնելու քո զավակներին: Մի՞ թե այն ամենը, որի դիմաց դու զբաղվում ես դեմագոգությամբ, ավելի թանկ է քան քո հայրենիքը: Ինձ
    հայհոյելուց առաջ, ձեռքդ դիր խղճիտ և ասա՝- արդյոք մեղք չե՞մ գործում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031