Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը եւ Սոս Գիմիշյանը խոսեցին
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին:
Դավթյանի խոսքով` այս ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվեր բնակչի վրա, արդյունքը եղավ այն` ինչ ունենք. «Շատ լավ կազմակերպված ընտրություններ էին, ոչ թե մեկ` այլ կիլոմետրերով առաջ էին նախորդներից: Վերահսկողությունը մեծ էր ու վերահաշվարկն էլ ավարտված տեղամասերում, որեւէ փոփոխություն չի կրել»:
Գիմիշյանի փոխանցմամբ էլ` ունեցանք այնպիսի ընտրություններ, ինչպիսին նախկինում է եղել. «Ինձ համար ակնհայտ է, ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն անելն անհնար է ու այդ միջոցով քաղաքական հաջողության հնարավոր չէ հասնել: Ընտրությունները պետք է օգտագործել միայն հասարակությանը ակտիվացնելու ալիք առաջացնելու համար, ընտրությունների ժամանակ հասարակությանը պետք է անկեղծ ասել, որ դրա միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ, ես սպասում էի, որ ինչ որ մեկը դա կասի… Այն, որ ասում են ընտրակաշառքի ազդեցությունը չնչին է` ես համաձայն չեմ, քանի որ ընտրակաշառքի ազդեցությունը զգացվում է»:
Կարդացեք նաև
Գիմիշյանի խոսքով` հիմնավորումներ չկան, թե ինչու պիտի իշխանությունը հաղթեր այս ընտրություններում, հիմնավորումներ կան միայն այն մասին, թե ինչու պիտի նա չհաղթեր. «Ինձ համար ուրախալի է, որ այս ընտրություններում կեղծ ընդդիմությունը ձայն չստացավ, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն իրենց հավաքած ձայներով մոտ են իրար ու սա ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմություն խաղալը, քաղաքական խաղեր տալը, բերում է այսպիսի արդյունքների»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ