Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը՝ թաղի խուժանների մասին. «Լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի»

Մայիս 07,2013 14:15

Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս ընտրություններում ՀՀԿ-ն ներգրավեց թաղային հեղինակություններին, թաղի խուժաններին, «խառոշիներին»: Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն: Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա: Ես չեմ ծնել էդ քուչի տղուն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Մալաթիայի «Ձուկ» մականունով մեկը մեզ փորձում էր համոզել, որ ինքը ձուկն ա, էս թաղի ավտարիտետն ա եւ այդ թաղում պիտի լինի ընենց, ոնց որ ինքն ա ուզում, իր «վլաստը»  տարածում էր տարածքում՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի, ի՞նչ անեմ: Քո վրա տարածվեց իր վլաստը»:

Իսկ դիտարկմանը, որ այդ նույն «թաղի տղերքը» հենց ՀՀԿ-ի ավագանու ցուցակում էին եւ լրագրող էին ծեծում՝ նկատի ունենալով Հակոբ Կարապետյանին՝ Մանվել Բադեյանն ասաց, թե լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի: Մեր դիտարկմանը, որ Հակոբն այն լրագրողներից է, որը երբեք չի սադրի եւ շատ համեստ է՝ Մանվել  Բադեյանը պատասխանեց. «Դե ուրեմն  դեմինը անասուն ա եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031