Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործը հետաձգվեց հերթական անգամ

Մայիս 07,2013 14:13

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հուլիսի 17-ի գիշերը բռնարարքների ենթարկվածների եւ մահացած Վահե Ավետյանի գործով դատական նիստը, հետաձգվեց: Պատճառը տուժող կողմի բացակայությունն էր: Հիվանդության պատճառով դատարան չէին ներկայացել տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, այս գործով  4 տուժողները, ինչպես նաեւ մեղադրանքը պաշտպանող 2 դատախազները: Վերջին երկուսը, ինչպես տեղեկացրեց դատավոր Դավիթ Հարությունյանը, հայտնել էին, որ կներկայանան փոքր-ինչ ուշացումով, սակայն այդպես էլ նրանք դատարան չներկայացան, ինչպես որ դատարան չներկայացավ նաեւ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան (հանրային) Մարինե Թովմասյանը:  Ամբաստանյալ Արման Խաչատրյանը դժգոհեց, որ դատական նիստերը «ուշ-ուշ» են նշանակվում, ինչի կապակցությամբ դատավորն առաջարկեց ունենալ երկրորդ պաշտպանը, ասելով, որ պաշտպանական կողմի հետ են կապվում նշանակումները: Այդ պահին էլ «նեղացավ» ամբաստանյալի պաշտպանը՝ Ավագ Լալայանը, որն ասաց՝ ուզում եք, հրաժարվեք:

Այս փոքրիկ միջադեպն ավարտվեց «հաշտությամբ»՝ դատական նիստը նշանակվեց մայիսի 17-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031