Լրահոս
Օրվա լրահոսը

Սերմնահեղուկը ոչ թե 2 կիլոգրամ է ներկրվել, այլ 2 միլիգրամ

Մայիս 07,2013 14:10

Օրերս աղմուկ հանած մեր երկիր ներկրված սերմնահեղուկը ներկրվել է ոչ թե Իսրայելից, այլ Ավստրալիայից, ոչ թե երկու կիլոգրամ, այլ 2 միլիգրամ:

Այսօր «Press Master» մամուլի ակումբում պարզաբանեց «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն, բժիշկ Գեորգի Օկոեւը:

Հարցին, թե ստացվում է մաքսային ծառայությունը սխա՞լ տեղեկատվություն է տվել ներկրված սերմնահեղուկի վերաբերյալ, բժիշկ Օկոեւն ասաց՝ այո: Ըստ նրա, մաքսայինի նշած սերմնահեղուկի քանակը հավասար է 1200 դոնորի սերմնահեղուկի քանակին, ուստի խոսքը ոչ թե սերմնահեղուկի մասին է եղել, այլ հեղուկ ազոտի, որի մեջ Հայաստանից տեղափոխվել է երկու միլիգրամ սերմնահեղուկը: Այն Ավստրալիայից Հայաստան է ուղարկել մի տիկնոջ ամուսինը՝ կնոջ համար, եւ խոսքն ընդամենը մեկ ընտանիքի մասին է, որի անունը, բնականաբար, չհրապարակվեց. բժշկական գաղտնիք լինելու պատճառով:

Բժիշկ Օկոեւը պարզաբանեց, թե որ դեպքերում է սերմնահեղուկը սառեցվում եւ հետագայում օգտագործվում. «Եթե մարդ, ասենք` չարորակ ուռուցք ունի եւ պետք է ներքին օրգանների եւ ոչ միայն, վիրահատություն տանի, նրա ցանկությամբ սերմնահեղուկը սառեցնում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործվի առողջ սերմը»:

Ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս սերմնահեղուկի բանկ գոյություն ունի, որտեղ դոնորները կարող են հանձնել սերմնահեղուկ՝ համապատասխան վարձատրության դիմաց: Թե ինչ արժե դոնորի ծառայությունը, Գեորգի Օկոեւը չհրապարակեց` ասելով, որ չի ցանկանում սեփական հիմնարկը գովազդել, քանի որ տարբեր կլինիկաներ տարբեր գներ են առաջարկում: Օկոեւը միայն ասաց, որ դոնորից սերմնահեղուկ վերցնելու գործընթացը բուժհիմնարկի վրա նստում է 70 հազար դրամ: Այնպես չէ, որ ով ցանկանա կարող է բանկում սերմնահեղուկ հանձնել, ընդունվում են միայն առողջ տղամարդկանց գենետիկորեն առողջ սերմեր:
Ըստ բժշկի՝ սերմը բանկում կպահպանվի եւ հետագայում կօգտագործվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031