Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քավոր Հարութին դուրս գրեցին հիվանդանոցից

Մայիս 07,2013 14:02

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, այսօր հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանին:

Նրա վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, սակայն քավորի վիրահատված ձեռքին սարքավորում է տեղադրված, դեռ երկար ժամանակ պետք է մնա բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ վնասվել էր նաև Քավոր Հարութի լեզուն, նրան վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանի փաստմամբ, գնդակը շարունակաբար ուսահոդից անցել էր դեպի ծնոտը` վնասելով բերանի խոռոչը և լեզուն: Նա երկար ժամանակ չէր կարողանում խոսել, սակայն փոքր ինչ ապաքինվելուց հետո ցուցմունք էր ներկայացրել նախաքննական մարմնին: Իսկ թե ինչ ցուցմունք է տվել Հարություն Խաչատրյանը, կանդրադառնանք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031