Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ արդյունքները նախապես ձեւավորվում են Բաղրամյան 26-ում». Արկադի Վարդանյան

Մայիս 07,2013 13:41

Այսօր «Վարկած» ակումբում քաղաքագետ Արկադի Վարդանյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, ասաց. «Այդ շարժման նկատմամբ իմ հիասթափությունը սկիզբ առավ ան ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ու դա անարդյունք ավարտվեց: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդատուներից չէի,  մենք պարզապես հանդիպում, խոսում էինք, բայց նա իմ խորհուրդներից ոչ մեկը հաշվի չառավ ու գնաց այդ հանդիպմանը, իսկ ինձ համար վաղուց շատ պարզ էր, որ այս իշխանությունը ոչ մի փոփոխություն չէր ուզում անել: «Ժառանգությունը» ապրիլի իննից հետո զրոյացավ…»»:

Քաղաքագետը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես ընդդիմադիր առաջնորդ, ցավոք, չկայացավ՝ բոլորին պարզ ու հայտնի պատճառներով:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Վարդանյանը, մեկնաբանելով կայացած Երեւանի ավագանու ընտրությունները, նշեց, որ մեզ մոտ գոյություն չունի ընտրություն` «Այդ արդյունքները նախապես ձեւավորվում են Բաղրամյան 26-ում: Ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, ես որեւէ գնահատական չեմ տալու, ինձ համար պարզ էր, որ Տարոն Մարգարյանը ջախջախիչ հաղթանակ է տանելու:

Մարդիկ հերթական անգամ համոզվեցին, որ ընտրությունները մեզանում ձեւական բնույթ են կրում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031