«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգներում 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել Բոստոնի մարաթոնի ահաբեկչության գործով անցնող 19-ամյա Ռոբել Ֆիլիփոսը: Նա, այդուհանդերձ, մնալու է տնային կալանքի ներքո:
Ֆիլիպոսին մեղադրում են բոստոնյան ահաբեկչությունից հետո` ապրիլի 18-ին Ջոխար Ցարնաեւի` հանրակացարանում գտնվող սենյակ իր այցելությունը հետաքննությունից թաքցնելու մեջ: