«Հյուրանոց «Մերիգոլդ». Լավագույնը տարաշխարհիկներից» ֆիլմը մի փոքր տխուր, բայց միեւնույն ժամանակ բարի ու պայծառ կատակերգություն է: Անգլիացի թոշակառուների մասին է, ովքեր հայտնվել են արեւային Հնդկաստանում: Այդ երկրում նրանք կանգ են առնում մի հյուրանոցում, որը օգնում է հերոսներին նոր կյանք գտնել իրենք կյանքում:
Այժմ ձեզ ենք ներկայացնում փաստեր` հենց այդ ֆիլմի մասին:
1. «Հյուրանոց «Մերիգոլդ». Լավագույնը տարաշխարհիկներից» ֆիլմը «Այդ հիմար իրերը» գրքի էկրանավորումն է, որի հեղինակը բրիտանացի գրող Դեբորա Մոգակն է:
2. «Ռավլա Խեմպուր» հյուրանոցը, որտեղ նկարահանվել է ֆիլմը, համարվում է թագավորական նախկին ամրոցը: Հետագայում այն վերածվել է հյուրանոցի՝ զբոսաշրջիկների համար:
3. Գլխավոր հերոսուհին 68 տարեկան է:
4. «Ռավլա Խեմպուր» հյուրանոցի սեփականատերը ոչինչ չի փոխել այն բանից հետո, երբ ներսում աշխատել են հոլիվուդյան դեկորատորները: Դուք հիմա էլ կարող եք տեսնել այն նույն տեսքով, ինչպես ֆիլմում է:
5. Ֆիլմի դուրս գալուց հետո գրքի վերնագիրը փոխվել է եւ վաճառքի է դրվել ուրիշ վերնագրով:
6. «Հյուրանոց «Մերիգոլդ». Լավագույնը տարաշխարհիկներից» ֆիլմը դրական արձագանք է գտել կինոքննադատների կողմից: Ինչպես նրանք են կոչել` «Ծիծաղաշարժ եւ բարի ֆիլմ անվերջանալի արժեքի մասին»:
Աղբյուր`www.factroom.ru