Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8.1 տեղամասում քիչ առաջ ավարտվեց վերահաշվարկը «Բարեւ, Երեւան» դաշինքի դիմումով:
Այս տեղամասում վերահաշվարկի արդյունքները համապատասխանում են տեղամասային ընտրական հանձնաժողովում գրված թվերին:
«Առաքելություն» կուսակցությանը՝ 3
ՀՀԿ-ին` 338
Կարդացեք նաև
ԲՀԿ –ին` 149
ՕԵԿ-ին՝ 136
ՀԱԿ-ին` 38
«Բարեւ Երեւան» դաշինքին՝ 85
ՀՅԴ՝ 31
Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանի խոսքերով, այս ընտրատարածքում «Բարեւ Երեւան» դաշինքը 25, ՀԱԿ-ը 2, իսկ «Առաքելությունը» 6 տեղամասերում վերահաշվարկ անելու դիմում է ներկայացրել:
Կես ժամից այս ընտրատարածքը կսկսի 8.18 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը՝ «Առաքելություն» կուսակցության դիմումի համաձայն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ