Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագածոտնի բնակիչը՝ Երևանի ընտրությունների գործով կասկածյալ

Մայիս 07,2013 12:08

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու գործով կասկածյալ Սերյոժա Սերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, Արագածոտնի բնակիչ, 2 տարի որպես «Հայասիգրուպ» ՍՊԸ անվտանգության աշխատակից աշխատաած Ս.Սերոբյանը ցուցմունք է տվել առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցության համակիր է և բացի հիշյալ տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձից մեկ այլ տեղամասում նույնպես ՕԵԿ-ի օգտին ուրիշի օգտին քվեարկությունը հասցրել է ավարտին: Նախաքննական մարմինը փորձում է պարզել, թե որ տեղամասում է տեղի ունեցել այլ անձի փոխարեն քվեարկությունը:

Թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկությունը կանխվել էր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Վերջինս նկատել էր, որ Սերոբյանն արդեն իսկ մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, քանի որ անձնագրում առկա է եղել համապատասխան դրոշմակնիքը ու թույլ չի տվել, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ։ Անձնագրի զննությամբ պարզվել էր, որ Ս.Սերոբյանն ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հաշվառված է ու բնակվում է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածների հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031