Շենգավիթ վարչական շրջանի 11/2 տեղամասի վերահաշվարկը «Բարեւ Երեւան» դաշինքի դիմումով սկսվել է:
Դեռ ակնհայտ խախտումների բացահայտում չկան: Միայն ՀԱԿ-ի օգտին դրված ՀՅԴ-ին քվեարկած երկու քվեաթերթիկ բացահայտվեց:
Հանձնաժողովականներն էլ անդրադարձան անվավեր ճանաչված երկու զավեշտալի քվեաթերթիկի:
Երկուսն էլ ԲՀԿ-ին քվեարկած քաղաքացիների քվեաթերթիկներ էին: Մեկի վրա գրված էր «Ձայնս նվիրում եմ Գագիկ Ծառուկյանին, ոչ թե Օսկանյանին», մյուսն էլ ՝«Միքայել Գ.Գ-ի սիրում եմ քեզ մոմոշս»:
Կարդացեք նաև
Այս ընտրատարածքում վերահաշվարկին մասնակցում է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքերով, վերահաշվարկի են դիմել, որ պարզեն Հայաստանում չբնակվող քաղաքացիների փոխարեն քվեարկություն եղե՞լ է, թե՞ ոչ: Մեր հարցին, թե վերահաշվարկի ընթացքում լուրջ ընտրախախտումներ կբացահայտվե՞ն, թե քաղաքացիները ընտրակաշառքի դիմաց իրենց ընտրությունն արել են, տիկին Բախշյանն ասաց. «Ցուցակները հատ- հատ նայելու ենք…այսօր հստակ գիտեմ, որ 11/16 տեղամասում կա մի բնակիչ, որը Հայաստանում 7 տարի է՝ չի ապրում, բայց նրա փոխարեն քվեարկել են: Դա արդեն մեկ քրեական գործ կլինի: Ինձ այնքան խախտումների թիվը չի հետաքրքրում, որքան երեւույթը: Այս աղաղակող խախտումը, որ հիմնովին արմատախիլ անենք, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իմանա՝ եթե ինքը մեկի փոխարեն ստորագրություն դրեց, ապա քրեորեն պատժելի է: Եթե մի երկուսն էլ նստեն, գոնե դա կբացառենք: Փողին սովորեցրել են մեր ժողովրդին եւ հատուկ սոցիալական այսպիսի վիճակում են պահում, որ հետո իրենց տասը հազարը տան ու դա այդ պահին մարդու համար ավելի կարեւոր լինի քան ձայնի իրավունքը: Իշխանությունը սա շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա»:
«Բարեւ Երեւան» դաշինքն այս ընտրատարածքում տասնինը տեղամասի վերաբերյալ վերահաշվարկի դիմում է ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոնայք դաշնակցականներ դուք հաջորդ ընտրությանը 0 ձայն եք հավաքելու, որովհետև հազիվ մարդկանց վատաբանելով եք զբաղված, փոխարենը մի բան արեք, թե չե հասաք հհշ-ին, ամոթա վերջապես հինավուրց կուսակցություն եք: