Նրանք Երեւան են եկել մայիսի 8-ին, Մարզահամերգային համալիրում KBH-ի։ հայկական լիգայի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու համար։ Կազմակերպիչներն են «Շարմը» եւ Արթուր Ջանիբեկյանը։ Միջոցառմանը հրավիրված են բոլոր այն թիմերը, ովքեր այս 20 տարիների ընթացքումՀայաստանում KBH են խաղացել, լինելու են նաեւ հյուր թիմեր Մոսկվայից եւ ԱՊՀ տարածքից։ Հայկական թիմերից օրը ելույթ են ունենալու նաեւ «Նոր հայերը», «Շարմը»։ Միջոցառման համար տոմսեր չեն վաճառվելու, այն լինելու է միայն հրավիրատոմսերով եւ մեկ օր։
«Հրապարակ»