Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը բոլորովին էլ ընտրակաշառքը չէ

Մայիս 07,2013 10:26

Ինչպե՞ս պատահեց, որ 2008-ին հաղթող Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը 2013-ին 4 տոկոսից քիչ ավելի, իսկ 125-ամյա Դաշնակցությունը՝ 3-ից քիչ ավելի ձայն ստացավ:

Ինչպե՞ս կարող է այսքան խնդիրներ ունեցող երկրում տարիներ շարունակ երկիրը կառավարած ուժն այդքան շատ ձայներ ստանալ, իսկ ընդդիմությունը, որը խստորեն քննադատում է այդ իշխանությանը եւ խոստանում երկիրը հանել փոսից, ձախողվել:

Եվ խնդիրը բոլորովին էլ ընտրակաշառքը չէ, այլ ընտրակաշառքի գոյության հանգամանքները, ընտրակաշառք վերցնողների գիտակցությունը, ընտրակաշառքի դեմ պայքարի անկարողությունը, ընտրակաշառքը, որպես քաղաքական գործոն, ասպարեզից հեռացնելը:

Ի վերջո, եթե գլխավոր գործող «անձը» փողն էր, ինչո՞ւ այն բավարար չաշխատեց փող բաժանող մյուս կուսակցության օգտին: Համենայնդեպս՝ այնքան չաշխատեց, որքան սպասվում էր: Ուստի քաղաքական ուժերը պետք է ուսումնասիրեն հանրային հոգեբանության առանձնահատկությունները, հայ մարդու մտածողության յուրահատկությունները եւ դրա վրա կառուցեն իրենց քաղաքական գործունեությունը: Հակառակ դեպքում հաջորդ ընտրությունները եւս կընթանան նույն սցենարով:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031