Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղ չկա» ընտրություն

Մայիս 07,2013 10:22

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի միջոցով իշխանություն փոխելը փաստացի անհնար է: Գործող իշխանությունը հաստատեց այն թեզը, որ պետական մեքենայի դեմ «խաղ չկա» և նույն հարթությունում դրա դեմ պայքարելը միշտ էլ պարտության է հանգեցնում:

ՀՀԿ-ն ցույց տվեց, որ որևէ մակարդակում պատրաստ չէ իշխանություն հանձնել կամ կիսել: Սա ամբողջատիրական հակում է, որը Հայաստանը դարձնում է ավտորիտար երկիր: Սակայն իշխանական բոլոր լծակների անվերապահ տնօրինությունը, մյուս կողմից, նույն ՀՀԿ-ին դնում է բավական բարդ իրավիճակի մեջ: Երկրի կառավարման ամբողջական պատասխանատվությունը շարունակելու է կրել բացառապես ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նման ծավալով պատասխանատվության ստանձնումը օրինաչափ կլիներ, եթե տվյալ կուսակցությունը ունենար հանրային աջակցության բավարար ռեսուրս: Սակայն նույնիսկ մակերեսային դիտարկման դեպքում ակնհայտ է, որ իշխանությունը լեգիտիմության սուր դեֆիցիտ ունի: Այս պայմաններում «զոռբայությամբ» վերարտադրվելու յուրաքանչյուր հաջողված փորձ հանգեցնում է հանրային դժգոհության մակարդակի աճի, և կեղծված ընտրությունների միջոցով այդ էներգիան կոնսերվացվում է, ինչը ստեծում է պայթունավտանգ իրավիճակ, որ բավականին վտանգավոր է նույն ՀՀԿ-ի համար:

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին նաև, որ գործող իշխանությունը հիշաչար է սուր ու անխնա քննադատների նկատմամբ: ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն Երևանի ավագանում չհայտնվեցին նաև այն պատճառով, որ իրենց թույլ էին տվել անխնա քննադատել գործող իշխանություններին: Այդպիսի գլխացավանք իշխանությունը պատրաստ չէր հանդուրժել մայրաքաղաքի ավագանիում: ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին պատժելու համար իշխանությունը ստիպված էր Տարոն Մարգարյանի համար ապահովել 55-տոկոսանոց վարկանիշ, ինչը Երևանում ավելի  բարձր է Սերժ Սարգսյանի վարկանիշից: Հանրապետականների երկրորդ-երրորդական դեմքը ավելի բարձր վարկանիշ ունի, քան կուսակցության առաջնորդը:

Հասարակությունը այս ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքով օգնեց, որ Տարոն Մարգարյանը 55-տոկոսանոց քաղաքապետ կարգվի, քանի որ երևանցիների համար «ատկատների» օբյեկտ հանդիսացող նստարաններն ու ծաղիկները որոշիչ դերակատարություն ունեցան: Արդյունքում ստացվեց ապաքաղաքական՝ նստարանների, ծառ ու ծաղկի ընտրություններ՝ համեմված ստանդարտ ընտրակեղծիքներով:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031