Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ Մոսկվայի տան տնօրենի դիմումը վարույթ չի ընդունվել

Մայիս 07,2013 10:19

Երեւանում Մոսկվայի տան տնօրենի կողմից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովին ուղարկված դիմումը վարույթ չի ընդունվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ դիմումը վարույթ չի ընդունվել, քանի որ չէր համապատասխանում օրենքի պահանջներին եւ առկա էին մի շարք խախտումներ: Որպես օրինակ` պատգամավորն ասաց, որ դիմումը գրված էր ռուսերեն, բայց կային նաեւ այլ խախտումներ:

Էթիկայի հաննձաժողովի անդամն ասաց, որ եթե Մոսկվայի տան տնօրենը նորից ուղարկի դիմում եւ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա կընդունեն վարույթ:

Հիշեցնենք, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երեւանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։ Թե ինչ միջադեպ է եղել երիտասարդ պատգամավորուհու եւ Մոսկվայի տան տնօրենի միջեւ, Նաիրա Կարապետյանը եւս չի մանրամասնել: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն նաեւ ուրախ եմ, որ նա այնուամենայնիվ դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ՝ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու: Ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ Էթիկայի հանձնաժողովի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Կարծում եմ, սա հենց այն դեպքն է, երբ ես կառաջարկեմ անցկացնել նիստը դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի իրական պատկերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031