Մայիսի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի թիվ 20 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1939 թ. ծնված Դ. Անտոնյանին:
ԱԻՆ