Մայիսի 6-ին, ժամը 09.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ-318» մակնիշի 35 SD 413 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:
Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Հայկ Մանուկյանը և ուղևորներ` 1990 թ. ծնված Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Հ. Մանուկյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր, իսկ Մարիամ և Վրեժ Հովհաննիսյանները հրաժարվել են բուժօգնությունից:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ