Վաղը երեկոյան տեղի կունենա ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կհստակեցվի կառավարության նոր կազմը: Այսօր այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին` որքանո՞ վ է հավանական, որ ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա, Շարմազանովն ասաց, որ կոալիցիաների հարց ՀՀԿ-ում չի քննարկվել: Նա այդ առիթով բարձրաձայնեց իր անձնական կարծիքը. «Ես չեմ պատկերացնում կոալիցիայում մի քաղաքական ուժի, որը նախկինում արդեն եղել է կոալիցիայում, հետո` լքել այն` ասելով, որ ինքը կապ չունի, մեղավոր չէ: Քաղաքական ուժն, առհասարակ, պետք է գիտակցի իր քաղաքական պատասխանատվությունը: Այն քաղաքական ուժը, որը իր սխալները երբեք չի գիտակցում, դատապարտված է անհաջողության: ՀՀԿ-ն միշտ գիտակցել է իր սխալները եւ ընդունել դրանք»:
Ի տարբերություն իր որոշ կուսակից ընկերների, պարոն Շարմազանովը չցանկացավ կանխատեսումներ անել, թե քանի՞ նախարար կփոխվի. «Քանի դեռ կուսակցությունում քննարկում չի եղել, քանի դեռ երկրի նախագահն իր առաջարկները չի արել, կոռեկտ չէ, որ մենք մեր տեսակետները հրապարակային հայտարարենք»:
Շնորհավորելով ավագանու ընտրություններոմ հաղթած ուժերին, Էդուարդ Շարմազանովը հույս ունի որ սթափ մտածողությունը քաղաքական ուժերի մոտ կգերակշռի. «Ընտրություններն ավարտվել են եւ չպետք է տուրք տանք կեղծ, պոպուլիստական քաղաքական բառապաշարին, որպեսզի ունենանք ավելի լավ Երեւան եւ Հայաստան»: Aravot.am-ի դիտարկմանը` տպավորություն կա, որ ՀՀԿ-ն պատժեց նախկին կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին` ՀՀԿ-ից կրկնակի անգամ քիչ տոկոսներ «թույլատրելով», պարոն Շարմազանովը հակադարձեց. «Չէի ցանկանա այդ բառապաշարով արտահայտվել, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պատժեց, ապա` պատժողն էլ, չպատժողն էլ ժողովուրդն է: Ես իմ նախկին հարցազրույցներում ասել եմ ու ԲՀԿ-ից այդպես էլ որեւէ նորմալ պատասխան չեմ ստացել, բացի էմոցիոնալ մտքի փայլատակումներից: Դա ՀԱԿ-ին էլ է վերաբերվում: Ես ասում էի, որ դասական քաղաքականության մեջ, երբ կուսակցությունը նախագահական ընտրություններին չի մասնակցում, այլ նաեւ ծպտուն չի հանում երեք ամիս, հետո գալիս եւ ասում է` սկսենք կամ փոխենք Երեւանից, դա մի քիչ աբսուրդի է նմանվում»:
Կարդացեք նաև
Հարցազրույցի մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Միանշանակ,՝ պատժողն էլ, չպատժողն էլ, ժողովուրդն է: Ժողովուրդը հերթական անգամ ինքն իրեն
խիստ պատժեց, թաղված,՝ ստի, կեղծիքի, ինքն իրեն վաճառելով 5-10 հազար դրամով, առանց մի
պարտադրանքի, ուժի կիրաշման, իսկ հհկ-ն ընդհամենը լավ կազմակերպեց այդ ամենը: Այսօրվա
ժողովուրդը ունի հոգեբանական մեծ պրոբլեմ, որը օր-օրի խորանում է բոլորի աչքի առաջ:
Մի հարց էլ իմ կողմից առաջարկեմ` ուղղեք Շարմազանովին. միթե այն կարծիքին եք մեր ժողովրդի մասին, որ նրանց մեջ չկան ՀՀԿ-ԲՀԿ իբր հակասությունների կեղտոտ բեմադրությունը հասկացածներ ու այդ ֆարսը բացահայտածներ: Միթե չեք հասկանում, որ մի օր` շատ շուտով այդ խայտառակ խաղը կդարնա բոլորի սեփականությունը և մարդիկ այլևս չեն հավատա ԲՀԿ-ի կոկորդիլոսյան արցունքներին, երբ մարդիկ կհասկանան, որ ԲՀԿ-ը նույն ՀՀԿ-ն է` անունը փոխած: Կհասկանան ու այլևս չեն քվեարկի այդ երկու հակահայ կուսակցությունների օգտին: Հետաքրքիր է` այդ ժամանակ ինչ պետք է ասեք ու անեք, գուցե պետք է փախնեք Հայաստանից ձեր հոգևոր հայրերի` Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի ու այլոց հետ միասին. երևի: Աստված տա` շուտ գա այդ բաղձալի օրը. Ամեն:
Հարգելի՝ Արթուր: Արդյո՞ք միայն ԲՀԿ-ն է Ձեր նշած կարգավիճակում, իսկ մնացածը՞: Մի գուցե, բացի ,,Ժառանգություն,,-ից:
Ամենամեծ յանցագործները անոնք են որ ժողովուրդը այս վիճակին հասցուցած են։ Ամբողջ օրը ԺՈՂՈՎՈՒՐԴ բառը ծամծմելով չեն արդարանար ։