Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը սկսվելուն պես ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատաբժշկական ու դատահոգեբանական փորձաքննություն նշանակել այս գործով որպես վկա հրավիրված Կարապետ Հակոբյանի կապակցությամբ:
Փաստաբանը ընթերցեց Գյումրու թիվ 3 օժանդակ դպրոցից նրան տրված բնութագիրը, որտեղ նշված էր, որ տղան թույլ հիշողություն ունի, փաստերը շատ դեպքերում չի կարող վերարտադրել, ծանր աստիճանի մտավոր հետամնաց է, առարկաների ու երեւույթների միջեւ պատճառահետեւանքային կապեր չի կարող հաստատել: Նա թեեւ իր ցուցմունքի մեջ գրել է, թե 1 տարի է ուսանել օժանդակ դպրոցում, մինչդեռ 3 տարի է սովորորել: Մի խոսքով, ըստ փաստաբանի, մտավոր հետամնացություն ունեցող երիտասարդը, օրենքի համաձայն, չի կարող լինել վկա, եւ նրան այս գործում ներառելը հնարավոր կլինի միայն համալիր փորձաքննությունից հետո: Այսինքն դատաբժշկական ու դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքները ցույց կտան, թե չի՞ տառապում արդյոք հոգեկան հիվանդությամբ, կարողանո՞ւմ է ճիշտ ընկալել փաստերը:
Նշենք, որ անցած դատական նիստին մեծ աղմուկ բարձրացավ հենց այս վկայի պատճառով: Նա, ըստ տուժող կողմի, առանցքային վկա է, ով տեսել է, թե ինչպես սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանը կանգնեցնում ու նստում Կարեն Եսայանի մեքենան, ու դրանից հետո Կարենին գտնում են սպանված: Այս վկայի պատճառով անցած ամիս փաստաբան Լուսինե Սահակյանը դիմեց դատախազություն` բողոքելով, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները վկայի վրա ճնշումներ են գործադրել եւ երբ ինքը միջամտել է, իրեն ահաբեկել են: Դատավոր Մարտին Սարոյանը հետաձգեց Լուսինե Սահակյանի այսօրվա միջնորդությունը` նշելով, որ այն կքննարկի ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո: Իսկ փաստաբանը պնդում էր, որ վկայի ասածը չի կարող լուրջ ապացույց լինել, եւ որ դատարանը իրավունք չունի մտավոր հետամնացությամբ տառապող անձին հարցաքննել: Դատախազը միջամտեց` ասելով, որ առաջին անգամն է տեսնում, որ բնութագիր տվողը նաեւ ախտորոշում տա: Դատարանը լսեց Կարապետ Հակոբյանին, ով ասաց, որ չի հիշում, թե անցած տարի ինչ է տեսել, Հարություն Սարգսյանի մասին էլ միշտ լսել է, սակայն չի տեսել նրան: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբանները հրաժարվեցին նրան հարցեր տալուց` նշելով, որ դատարանը արդեն որերորդ անգամն է` կոպտորեն խախտում է Քրեադատավարական օրենսգիրքը:
Կարդացեք նաև
Ընթերցեցին տղայի նախաքննական ցուցմունքը, որը գրված էր մոր ձեռքով, քանի որ նա տառերը չի ճանաչում: Այնտեղ գրված էր, թե ինչպես է վկան գնացել ծխախոտ գնելու ու տեսել, որ բենզալցակայանի մոտ կանգնած են երկու «սերեբրիստի» մեքենաներ, ու ինչպես է Հարությունը դուս եկել իր մեքենայից ու նստել դիմացի մեքենան: Վկան երկար ժամանակ չէր կարողանում խոսել, դահլիճից միջամտեց նրա երիտասարդ քույրը`հրահանգելով, թե ինչ գրված է, այն էլ ասա, ուրիշ ոչինչ չասես: Հետո քույրը սկսեց բարձրաձայն լացել, որ ամբողջ ընտանիքով աշխատում են հիվանդ եղբորը պահելու համար, իսկ դատարանը ուզում է կործանել նրան: Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 45 րոպե տեւած հարցաքննության ժամանակ բավական ծավալուն` 4 էջ ցուցմունք է գրվել, նա նաեւ հայտարարեց, որ կասկածելի է տղայի ստորագրությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամբաստանյալի անունը Հակոբ Կարապետյան է, ոչ թե Կարապետ Հակոբյան, ինչպես որ գրել է հեղինակը: Հետո էլ ինչքան գիտեմ ցուցմունքը ոչ թե ներկայացնում են, այլ տալիս են:
Կներեք նկատի ունեի վկայի…վկայի անունն է Հակոբ Կարապետյան