Կիրով երկրամասի մարզպետ Նիկիտա Բելիխը մայիսյան տոներն անցկացրել է Երեւանում: Այդ մասին նա գրել է Թվիթերում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը:
«Մի քանի օրով մեկնում եմ Հայաստան: Ուզում եմ կրկին այցելել Էջմիածին, Զվարթնոց, Գեղարդ, լսել դուդուկ, գնալ Սեւան, սուրճ խմել Ջանիբեկյանի հետ…», – մայիսի մեկին գրել էր նա Թվիթերում:
Երեւանում Նիկիտա Բելիխն այցելել է ժամանակակից արվեստի թանգարան, այնուհետեւ մեկնել է Գառնի եւ Գեղարդ, ինչպես նաեւ եղել է ցեղասպանության թանգարանում, որը մեծ տպավորություն է գործել նրա վրա:
«Բավական տպավորված եմ, խորհուրդ եմ տալիս բոլորին», – գրել է նա Թվիթերում:
Նա նաեւ այցելել է Էջմիածին, որտեղ հանդիպել է հայտնի երգիծաբան Սեմյոն Սլեպակովին, իսկ դրանից առաջ՝ Գարիկ Մարտիրոսյանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ